«Տիտոսի ողորմածությունը» (իտալերեն՝ La clemenza di Tito; K.621), ավստրիացի երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երկու արարից բաղկացած օպերա իտալերեն լեզվով։ Լիբրետտոն՝ Կատերինո Մացցոլայի, ըստ Պյետրո Մետաստազիոյի համանուն լիբրետտոյի և Պիեռ Կոռնեյլի «Ցիննա» ողբերգության։ Օպերան գրվել է Լեոպոլդ II-ի՝ Բոհեմիայի արքա թագադրվելու կապակցությամբ։ Պրեմիերան կայացել է Պրահայում 1791 թվականի սեպտեմբերի 6-ին՝ արժանանալով հանդիսատեսների ջերմ ընդունելության։