Տոսկանյան կղզեխումբ
'
| ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Իտալիա | |
Մարզեր | Տոսկանա | |
Վարչատարածքային բաժանում | Լիվորնո, Գրոսետո | |
Ամենամեծ կղզին | Էլբա | |
Ընդհանուր մակերեսը | 295 կմ² կմ2 | |
Ամենաբարձր կետը | 1018 մ մ | |
Ջրատարածություն | Միջերկրական ծով | |
Բնակչություն | 34250 մարդ | |
Բնակչության խտությունը | 116,1 մ/կմ² մարդ/կմ2 | |
Տոսկանյան կղզեխումբ (իտալ.՝ Arcipelago Toscano), կղզիների խումբ Լիգուրյան և Տիրենյան ծովերի միջև, Իտալիա։ Տեղակայված է Տոսկանա շրջանի Լիվորնո և Գրոսետո գավառներից արևմուտք։
Աշխարհագրություն
Կղզեխմբի կազմի մեջ մտնող կղզիներն են՝
Կղզիներ | Տարածք, կմ² |
Բնակչություն, մարդ (2011) |
---|---|---|
Էլբա | 224 | 32 043 |
Ջիլիո | 24 | 1439 |
Կապրայա | 19 | 410 |
Մոնտեքրիստո | 13 | 2 |
Պյանոսա | 10 | 0 |
Գորգոնա | 2 | 147 |
Ջանուտրի | 3 | 13 |
Ընդհանուր: | 295 | 34 054 |
Կղզու վրա գտնվում է Տոսկանյան կղզեխմբի ազգային այգին։
Կղզու վրա կան փոքր քաղաքներ և գյուղեր, ուր հաճախ այցելում են զբոսաշրջիկները։
Երկրաբանություն
Տոսկանյան կղզեխումբը ներկայացնում է հարաբերակցության շրջան Սարդինիա-Կորսիկական համակարգի և Ապենինյան թերակղզու միջև։ Այն կազմավորված է յոթ կղզիներից, մի քանի կղզյակներից և ժայռակղզիներից, որոնք ունեն տարբեր երկրաբանական ծագում, ինչպես մագմատիկ, նստվածքային և մետամորֆային։ Ըստ քարերի տեսակի, կղզեխմբի ծագումը թվագրվում է Տրիասի ժամանակաշրջանին։
Անթրոպոգենի ժամանակաշրջանում կղզեխումբը կապված է եղել ծովի մակարդակի տատանումների հետ` պայմանավորված սառցադաշտային և միջսառցադաշտային ժամանակաշրջանով. վերջին սառցապատման ժամանակ ծովի բարձրությունը նվազեց 100 մետրով, և Էլբան դարձավ թերակղզի, որը միացած էր մայրցամաքին և Պյանոսային։ Վերջին սառցապատմանը հաջորդեց ջերմացման փուլը, և ծովը դանդաղորեն բարձրացավ իր ներկայիս մակարդակին[1]։
Պատկերասրահ
-
L'Enfola, Էլբա կղզի
-
Սկալիերի լողափ, Էլբա կղզի
-
Կալա Ջիովանա, Պյանոսա կղզի
-
Կապրայա գյուղ, Կապրայա կղզի
-
Մոնտեքրիստո կղզի
-
Նապոլեոնի տուն, Պորտոֆերաիո կոմունա
-
Չանելե լողափ, Ջիլիո կղզի
-
Ջանուտրիի ափ
-
Գորգոնայի գյուղի ափը
-
Պալացցո դելա Սպեկոլա, Պյանոսա կղզի
Ծանոթագրություններ
- ↑ «Archipelago Toscano national Park». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
Արտաքին հղումներ
- Տոսկանյան կղզեխմբի ազգային պարկի կայք (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոսկանյան կղզեխումբ» հոդվածին։ |
|