Փորթլենդ (Մեն)
Բնակավայր | ||
---|---|---|
Փորթլենդ | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Քամբերլենդ շրջան | |
Հիմնադրված է | 1632 թ. | |
Մակերես | 179,85166 կմ², 179,837249 կմ² | |
ԲԾՄ | 19±1 մետր | |
Բնակչություն | ▲68 408 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2] | |
Ժամային գոտի | EDT? | |
Հեռախոսային կոդ | 207 | |
Փոստային դասիչ | 04101, 04102, 04103, 04104, 04108, 04109, 04112, 04116, 04122, 04123, 04124 | |
Պաշտոնական կայք | portlandmaine.gov(անգլ.) | |
| ||
Փորթլենդ (անգլ.՝ Portland), քաղաք ԱՄՆ-ի Մեն նահանգի Քամբերլենդ շրջանի հարավում։ Գտնվում է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։ Բնակչությունը քաղաքի սահմաններում կազմում է 66 194 մարդ (2010 թվականի դրությամբ), մինչդեռ ագլոմերացիայի սահմաններում բնակվում է 518 117 մարդ, ինչը կազմում է Մեն նահանգի բնակչության 1/3-րդը։ 2013 թվականին ներառվել է Ամերիկայի քաղաքների ամենագրավիչ հնգյակի մեջ։
Քաղաքի դրոշմի վրա պատկերված է մոխիրից վեր խոյացող փյունիկը, իսկ Փորթլենդի կարգախոսը՝ Resurgam (լատիներեն՝ Ես կրկին հարություն կառնեմ), ինչը եկել է պատմությունից (Փորթլենդը վերականգնվում էր չորս խոշոր հրդեհներից հետո)։
Պատմություն
Մինչ 1632 թվականը Կասկո ծոցի ափին, նեղ և բարձրադիր թերակղզու վրա գտնվում էր Մաչիգոն հնդկացիական բնակավայրը։ 1632-1633 թվականներին տեղանքը գաղութացվել է անգլիացիների կողմից և անվանվել Կասկո ծոցի պատվին։ Քաղաքը վերանվանվել է Ֆալմուտ 1658 թվականին։
1676 թվականին Ֆալմուտ քաղաքը ավերվել է հնդկացիական Վամպանոագ ցեղերի հետ բախման արդյունքում, որը տեղի է ունեցել Մետակոմետի (Ֆիլիպ թագավոր) ղեկավարությամբ։ Քաղաքը վերակառուցվել է, սակայն 1690 թվականին կրկին ավերվել։
1775 թվականի հոկտեմբերի 18-ին քաղաքը զգալիորեն ավերվել է անգլիացիների գնդակոծումներից։ 1786 թվականին Ֆալմուտի մի մասն առանձնացվել է որպես առանձին քաղաք և քաղաքացիների կողմից անվանվել Փորթլենդ։
1820 թվականին Մենը դարձել է նահանգ, իսկ Փորթլենդը՝ մայրաքաղաք, իսկ ավելի ուշ՝ 1832 թվականին մայրաքաղաք է դարձել Օգաստա քաղաքը, սակայն Փորթլենդը մնացել է նահանգի խոշորագույն քաղաքը և նրա տնտեսական կենտրոնը։ 1866 թվականի հուլիսի 4-ին Անկախության օրվա տոնակատարության ժամանակ խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որն ոչնչացրել է մոտ 1800 շինություն և մոտ 30 հազար բնակչությունից անօթևան թողել ավելի քան 10 հազար մարդ։
Աշխարհագրություն
Մունիցիպալիտետի տարածքը զբաղեցնում է 136,2 կմ², որից 54,9 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, և սահմանակցում է Սաուս Փորթլենդի, Ուեսթբրուկ և Ֆալմուտ քաղաքների հետ։
Կլիմա
Կլիման քաղաքում չափավոր է, անցումային ցամաքայինից դեպի ծովային։ Ցամաքային կլիմայի հատկանիշներից է ցուրտ ձմեռները, չնայած նրան, որ քաղաքը գտնվում է նույն լայնության վրա, ինչ Սոչին, Հռոմը և Բարսելոնան։ Ծովային կլիմայի հատկանիշներից են առատ տեղումները ամբողջ տարվա ընթացքում, ընդ որում տեղումների առավելագույն քանակությունը թափվում է ձմռան ամիսներին, ինչը ծովային կլիմայի տիպիկ հատկանիշ է։ Հունվարի ջերմաստիճանը կազմում է −5,7°С, հուլիսին՝ +20,3 °C: Տեղումները՝ 1163 մմ, ամսական 77-120 մմ, ամռանն անձրևների տեսքով, ձմռանը՝ ձյան և անձրևների տեսքով[3]։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Փորթլենդ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 17,8 | 17,8 | 31,1 | 31,7 | 35,6 | 36,7 | 37,8 | 39,4 | 35,6 | 31,1 | 23,3 | 21,7 | 39,4 |
միջին առավելագույնը (°C) | −0,6 | 1,2 | 5,7 | 11,6 | 17,4 | 22,7 | 26,0 | 25,2 | 20,5 | 14,4 | 8,4 | 2,4 | 12,9 |
միջին նվազագույնը (°C) | −10,8 | −9,1 | −3,8 | 1,5 | 6,8 | 11,6 | 14,8 | 14,0 | 9,2 | 3,0 | −1,4 | −7,4 | 2,4 |
բացարձակ նվազագույնը (°C) | −32,2 | −31,7 | −29,4 | −13,3 | −5,0 | 0,6 | 4,4 | 0,6 | −5,0 | −9,4 | −16,1 | −29,4 | −32,2 |
տեղումների քանակը (մմ) | 103,9 | 79,8 | 105,2 | 108,2 | 97 | 83,3 | 84,3 | 77,5 | 85,6 | 111,8 | 119,9 | 107,7 | 1164,1 |
Աղբյուր՝ NOAA |
Բնակչություն
2010 թվականի տվյալներով Փորթլենդի բնակչությունը կազմում էր 66 194 մարդ, 13 324 ընտանիք, 30 725 տնային տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում ունի անգլիական (21,2 %), իռլանդական (19,2 %), ֆրանսիական (10,8 %), գերմանական (10,5 %) և իտալական (6,9 %) ծագում[4]։
Քաղաքացիների միջին տարիքը 36,7 տարեկան է։ Բնակչության 17,1 %-ը 18 տարեկանից ցածր է, 11,4 %-ը՝ 18-24 տարեկան, 33,1 %-ը՝ 25-44 տարեկան, 25,9 %-ը՝ 45-64 տարեկան, 12,6 %-ը՝ 65 տարեկան և ավելի բարձր։ Բնակչության 14,1 %-ը գտնվում են աղքատության եզրին[5]։
Փորթլենդը Մեն նահանգի բնակչության թվով խոշորագույն քաղաքն է։ Ագլոմերացիայում բնակվում է 518 117 մարդ, որոնցից 203 914-ը՝ քաղաքային պայմաններում։ 2007 թվականին Փորթլենդը կենսամակարդակով զբաղեցրել է 6-րդ տեղը երկրի 100 քաղաքների թվում[6]։
Թվական | Բնակչություն | %± |
---|---|---|
1790 | 2 240 | — |
1800 | 3 704 | 65.4 % |
1810 | 7 169 | 93.5 % |
1820 | 8 581 | 19.7 % |
1830 | 12 598 | 46.8 % |
1840 | 15 218 | 20.8 % |
1850 | 20 815 | 36.8 % |
1860 | 26 341 | 26.5 % |
1870 | 31 413 | 19.3 % |
1880 | 33 810 | 7.6 % |
1890 | 36 425 | 7.7 % |
1900 | 50 145 | 37.7 % |
1910 | 58 571 | 16.8 % |
1920 | 69 272 | 18.3 % |
1930 | 70 810 | 2.2 % |
1940 | 73 643 | 4.0 % |
1950 | 77 634 | 5.4 % |
1960 | 72 566 | —6.5 % |
1970 | 65 116 | —10.3 % |
1980 | 61 572 | —5.4 % |
1990 | 64 358 | 4.5 % |
2000 | 64 249 | —0.2 % |
2010 | 66 194 | 3.0 % |
2012 | 66 214 | 0.0 % |
Ռասայական կազմ | 2010 |
---|---|
Սպիտակամորթներ | 85.0 % |
Ոչ իսպանացիներ | 83.6 % |
Լատինոամերիկացիներ (ցանկացած ռասայի) | 6.0 % |
Աֆրոամերիկացիներ | 4.1 % |
Ասիացիներ | 3.5 % |
Արմատական ամերիկացիներ | 0.9 % |
Այլ ռասաներ | 1.6 % |
Բազմառասայական | 2.7 % |
Տնտեսություն
Փորթլենդը համարվում է Մեն նահանգի տնտեսական կենտրոնը նահանգի խոշորագույն նավահանգստի, մեծ բնակչության թվի և Բոստոնին մոտ լինելու (185 կմ դեպի հարավ) շնորհիվ։ Աստիճանաբար Փորթլենդի տնտեսությունը անցում է կատարում ձկնորսությունից, արդյունաբերությունից և գյուղատնտեսությունից դեպի սպասարկման ոլորտ։ Բազմաթիվ ազգային ֆինանսական կազմակերպություններ (Bank of America, KeyBank) Փորթլենդում անցկացնում են նահանգի տնտեսության հետ կապված գործողություններ։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Unum, Magellan Petroleum, Maine Bank & Trust, ImmuCell Corp., և Pioneer Telephone շտաբ-կայաններ ունեն Փորթլենդում, իսկ այնպիսի ագլոմերացիաներ, ինչպիսիք են Սաուս Փորթլենդը, Սկարբորոն, Ուեսթբրուկը, կայան են դարձել այլ կորպորացիաների համար։
Փորթլենդում[7] (մասամբ նաև Իսթ Բեյսայդում) զարգանում է քաղաքային հողագործությունը[8][9]։
Քույր-քաղաքներ
- Արխանգելսկ, Ռուսաստան
- Կապ-Հայտյեն (ֆր.՝ Cap-Haïtien), Հայիթի
- Միթիլինի (հուն․՝ Μυτιλήνη, անգլ.՝ Mytilene), Հունաստան
- Սինագավա (ճապ.՝ 品川区), Ճապոնիա
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ https://data.census.gov/cedsci/table?q=United%20States&tid=DECENNIALPL2020.P1
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «USTravelWeather.com. Портленд». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Portland, Maine». City Data. 2010. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Данные American FactFinder». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Relocate-America's™ 2007 Top 100 Places to Live». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
- ↑ 36 часов в Портленде (Мэн) New York Times, 19 августа 2010
- ↑ Предложения по устойчивости окружающей среды в соседстве Ист-Бейсайд, Портленд (Мэн) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine New England Environmental Finance Center, Muskie School, University of Southern Maine, 15 мая 2010
- ↑ Портлендский склад получил новую жизнь как городская ферма Portland Forecaster, 7 сентября 2010
Արտաքին հղումներ
- City of Portland
- Port of Portland
- Portland Public Schools
- Portland Public Library
- Portland's Downtown District
- Greater Portland Casco Bay Convention and Visitors Bureau
- Old USGS maps of Portland Area. Արխիվացված 2006-05-08 Wayback Machine
- 1876 Panoramic Birdseye View of Portland by Warner at LOC.
- Guide to the Western Promenade, Portland, Maine, Portlandlandmarks.org Արխիվացված 2011-03-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փորթլենդ (Մեն)» հոդվածին։ |
|