Փոքր Գոնդուրա գյուղը գտնվում է Ախալքալաք քաղաքից 11 կմ դեպի հարավ, իսկ շրջկենտրոն Նինոծմինդայից 12 կմ հյուսիս-արևելք, Քառասնակն վտակի ձախ հատվածում։ Բացարձակ բարձրությունը 1800-1810 մետր է[2]։
Բնակչություն
Գյուղում ապրում է 180 ընտանիք։ Բնակչության թիվն ըստ 2014 թվականի՝ 533 մարդ[3]։
Կառույցներ
Գյուղում կա Սուրբ Գևորգ (Սուրբ Ղևոնդյաց) եկեղեցին, որը կառուցված է սրբատաշ (արևմտյան ճակատը) և անմշակ քարով (մյուս բոլոր ճակատները)։ Ունի զանգակատուն[2]։ Եկեղեցին վերաօծվել է Վարագա սուրբ խաչի տոնին, 2019 թվականին[4]։