Օրոջալար (վրաց.՝ ოროჯოლარი) - հայաբնակ գյուղ Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանում, Փարվանա գետի ձախ ափին, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է կարտոֆիլի, կերային և հացահատիկային կուլտուրաների, արմատապտղի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան, մանկապարտեզ։ Գյուղում կա եկեղեցի (վերակառուցված՝ 1898 թվականին)։ Բնակիչների նախնիները եկել են Էրզրումինահանգից 1830 թվականին։Գյուղի կազմում կա ևս մեկ փոքրիկ գյուղ` Պատկանա անունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։