Քվադրիգա
Քվադրիգա | |
---|---|
«Քվադրիգա» մրցանակ 2008 թվական | |
Տեսակ | politics award? |
Հիմնադրվել է | 2003 |
Կայք | diequadriga.com |
«Քվադրիգա», ամենամյա մրցանակ, տրվում է Բեռլինում գտնվող գերմանական «Netzwerk Quadriga gGmbH» կազմակերպության կողմից։ Ստեղծվել է 1993 թվականին հիմնադրված «Werkstatt Deutschland» ակումբի կողմից[1]։
Մրցանակը տրվում է այն անձանց կամ խմբերին, որոնք հասարակության բարօրության և զարգացման համար տնտեսության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում կատարում են նորարարություններ։
Մրցանակաբաշխությունն անցկացվում է ամեն տարի հոկտեմբերի 3-ին` ի հիշատակ Գերմանիայի վերամիավորման։ 2003-2007 թվականներին մրցանակի հետ տրվում է նաև 100 հազար եվրոյի բանկային չեկ։ 2008 թվականից մրցանակը չի սուբսիդավորվում։
Մրցանակը քանդակագործական կոմպոզիցիա է։ Այն Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների վրա գտնվող մարտակառքի կրկնօրինակն է։
Մրցանակաբաշխությունը տարբեր տարիներին տարբեր վայրերում է անցկացվել։ 2003 և 2004 թվականներին այն անցկացվել է Բեռլինի Կոնցերտհաուսում, 2005-2008-ին՝ «Կոմիշե օպեր» օպերային թատրոնում, իսկ 2009-ին՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունում։
Մրցանակը ստացել են այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են՝ Վիկտոր Յուշչենկոն, Միխայիլ Գորբաչովը, Վացլավ Հավելը և ուրիշներ։
2011 թվական, մրցանակաբաշխություն
2011 թվականին մրցանակը Վլադիմիր Պուտինին հանձնելու ժյուրիի որոշումը քննադատվեց գերմանացի մի շարք քաղաքական գործիչների կողմից[2][3]։ Վլադիմիր Պուտինին մրցանակի հանձմանն իր դժգոհությունը հայտնեց նաև Գերմանիայի Մարդու Իրավունքների պաշտպան Մարկուս Լյոնինգը[2]։ Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը և պատմաբան Էդգար Վոլֆրումը հայտարարեցին «Քվադրիգա»-ի հոգաբարձուների խորհրդի կազմից հրաժարվելու մասին՝ բողոքելով Պուտինին մրցանակ շնորհելու որոշման դեմ[4]։ Վացլավ Հավելը և Օլաֆուր Էլիասսոնը հայտարարեցին իրենց մրցանակները վերադարձնելու մտադրության մասին։ Արդյունքում՝ կազմակերպիչները ընդհանրապես հրաժարվեցին 2011 թվականին մրցանակ հանձնելու մտադրությունից[5][6]։
Դափնեկիրներ
2003 թվական
2003 թվականի դափնեկիրներ
- Արմին Մյուլլեր-Շտալ - գերմանացի դերասան
- Նորման Ֆոստեր - բրիտանացի ճարտարապետ
- Ժան Կլոդ Յունկեր - Լյուքսեմբուրգի վարչապետ
- Էյնարս Ռեպշե - Լատվիայի վարչապետ
- Ամալ Ռիֆայ, Օդելիա Էյնբինդեր և Սիլկե Տեմպլ - «Մենք ուզում ենք միասին ապրել. Դժվար ընկերություն Երուսաղեմում» գրքի հեղինակներ
2004 թվական
2004 թվականի դափնեկիրներ[7]
- Ռեջեփ Թայիփ Էրդողան - Թուրքիայի վարչապետ
- Էրիկ Էմանուել Շմիտ - ֆրանսիացի գրող
- Թոմաս Քվասթհով - գերմանացի երգիչ
- Սիմոն Պանեկ - «People in Need» ֆոնդի ստեղծողներից, Չեխիա
- Համիդ Կարզայ - Աֆղանստանի նախագահ
2005 թվական
2005 թվականի դափնեկիրներ[8]
- Հելմուտ Կոլ - Գերմանիայի կանցլեր 1982-1998 թվականներ
- Թիմ Բերներս Լի - բրիտանացի գիտնական, Համաշխարհային Սարդոստայնի ստեղծող
- Ռոբերտ Մաքարթնիի ընտանիքի անդամներ, որոնք ահաբեկչության զոհ են դարձել
- Արքայազն Քարիմ Ագա-խան IV - Շիա մուսուլմանների իմամ
2006 թվական
2006 թվականի դափնեկիրներ[9]
- Շիմոն Պերես - իսրայելացի պետական գործիչ
- Ֆլորիան Հենկել ֆոն Դոներսմարկ, Ուլրիխ Մուե, Սեբաստիան Կոխ - գերմանացի կինոգործիչներ, «Ուրիշների կյանքը» ֆիլմի համար
- Վիկտոր Յուշչենկո - Ուկրաինայի նախագահ
2007 թվական
2007 թվականի դափնեկիրներ[10]
- Գերհարդ Շրյոդեր - Գերմանիայի նախկին կանցլեր
- Այշա էլ-Վաֆի և Ֆիլիս Ռոդրիգես - Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինակների և զոհերի մայրերը, որոնք ձգտում էին հաշտության
- «Der Spiegel» շաբաթաթերթ, որը ներկայացնում է գլխավոր խմբագիր Շտեֆան Օստը
- Շվեդիայի թագուհի Սիլվիա
2008 թվական
2008 թվականի դափնեկիրներ[11]
- Բորիս Տադիչ - Սերբիայի նախագահ
- Էքարդ Հյոֆլինգ - Ռիո դե Ժանեյրոյում ֆրանսիացի քահանա
- Վիքիպեդիան՝ ի դեմս Ջիմի Ուելսի
- Փիթեր Գեբրիել - բրիտանացի երաժիշտ և մարդու իրավունքների պաշտպան
2009 թվական
2009 թվականի դափնեկիրներ
- Ժոզե Մանուել Դուրան Բարրոզու - Եվրոպական հանձնաժողովի նախագահ
- Մարիուս Մյուլլեր-Վեստերնհագեն - գերմանացի երաժիշտ և դերասան
- Հավասարության փոփոխության համար պայքարող իրանցի կին ակտիվիստներ
- Վացլավ Հավել - գրող, Չեխիայի առաջին նախագահ
- Բերբել Բոլյայ - նկարչուհի, ԳԴՀ-ում «Նոր ֆորում» շարժման ակտիվիստ
- Միխայիլ Գորբաչով - Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ նախագահ
2010 թվական
2010 թվականի դափնեկիրներ
- Գեորգիոս Պապանդրեու - Հունաստանի վարչապետ
- Գերմանիայի զինված ուժերը ի դեմս՝ Պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր զու Գուտենբերգի և գեներալ-լեյտենանտ Գյունտեր Գայլերի
- Վոլֆգանգ Շոյբլե և Լոտար դե Մեզյեր - «Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամներ
- Բժիկ Ալբրեխտ և Քրիստինա Հենինգ
- Օլաֆուր Էլիասոն - դանիացի նկարիչ
2011 թվական
Վ․ Պուտինին մրցանակ շնորհելը մեծ սկանդալի պատճառ դարձավ, ինչի հետևանքով մրցանակաբաշխությունը տեղի չունեցավ[12]։ Մրցանակ չստացած դափնեկիրներ[13]
- Պատրիսիա Էսպինոսա Կանտելյանո - Մեքսիկայի արտաքին գործերի նախարար
- Բետյուլ Դուրմազ - գերմանացի գրող, ուսուցչուհի (ունի թուրքական ծագում)
- Սալյամ Ֆայադ - Պաղեստինի վարչապետ
- Վլադիմիր Պուտին - Ռուսաստանի վարչապետ
Ծանոթագրություններ
- ↑ Петер Штюцле, Екатерина Ловкис (13.07.2011). «Премия "Квадрига" - кто и за что её присуждает». Deutsche Welle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ 2,0 2,1 Сергей Смирнов (13.07.2011). «Кони непривередливые». Газета.ру. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Дмитрий Вачедин (11.07.2011). «Немецкие "зелёные": Присуждение Путину "Квадриги" - это пощёчина правозащитникам». Deutsche Welle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Совет немецкой премии «Квадрига» покинул уже третий его член, протестуя против награждения Путина». // gazeta.ru. 15.07.2011. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Итог скандала в связи с присуждением Путину премии «Квадрига» — церемонию вообще отменили — NEWSru.com, 16 июля 2011 г.
- ↑ «2011 без "Квадриги». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Лауреаты премии 2004 года». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Лауреаты премии 2005 года». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Лауреаты премии 2006 года Արխիվացված 2014-06-27 archive.today Արխիվացված 2014-06-27 archive.today
- ↑ Лауреаты премии 2007 года Արխիվացված 2008-09-21 Wayback Machine
- ↑ Лауреаты премии 2008 года(չաշխատող հղում)
- ↑ Quadriga-Kuratorium sagt Putin-Ehrung ab — Der Spiegel, 16.07.2011.
- ↑ Ольга Демидова, Совет «Квадриги» отказался от присуждения премий Путину и остальным лауреатам — Deutsche Welle, 16.07.2011
Արտաքին հղումներ
Պաշտոնական էջ Արխիվացված 2020-11-06 Wayback Machine