Օբրենովիչներ
Օբրենովիչներ | |
---|---|
Տեսակ | արքայատոհմ |
Երկիր | Սերբիայի թագավորություն |
Հիմնադիր | Միլոշ Օբրենովիչ |
Հիմնում | 1817 |
Ավարտ | 1903 |
Ազգային պատկանելիություն | սերբեր |
Օբրենովիչներ (սերբ.՝ Обреновићи), սերբական իշխանական, իսկ 1882 թվականից` արքայական դինաստիա։ Կարագեորգիևիչների ոխերիմ թշնամիներն են եղել գահի համար մղվող պայքարում։ Արքայատոհմի վերջին ներկայացուցիչը եղել է Ալեքսանդր Օբրենովիչը, ով կնոջ հետ գազանաբար սպանվել է Կարագեորգիևիչների կողմնակիցների ձեռքով 1903 թվականի Մայիսյան հեղաշրջման արդյունքում։ Դինաստիան անկում է ապրել Մայիսյան հեղաշրջման ժամանակ տեղի ունեցած զինված դավադրության արդյունքում։ Այդ ժամանակ ներխուժել էին պալատ և սպանել արքա Ալեքսանդր I-ին, ով մահացել էր առանց ժառանգորդ թողնելու[1][2][3]։
Կառավարիչներ և կառավարման ժամանակաշրջան
Օբրենովիչների իշխանական դինաստիայում ընդունված է եղել անսովոր համարակալում. ուրիշ արքայատոհմերի նման ոչ թե կրկնվող անուններն են համարակալվել, այլ հերթականությամբ բոլոր անունները.
1842 թվականին Օբրենովիչները վտարվել են երկրից։ Իշխան է հռչակվել Ալեքսանդր Կարագերգիևիչը։ 1858 թվականին նրանք տիրել են սերբական գահին։
- Միլոշ Օբրենովիչ I 1858-1860 (երկու անգամ)
- Միխայիլ Օբրենովիչ III 1860-1868 (երկու անգամ)
- Միլան Օբրենովիչ IV 1868-1882, Սերբիայի թագավոր
- Միլան Օբրենովիչ I 1882-1889
- Ալեքսանդր Օբրենովիչ 1889-1903
Ծանոթագրություններ
- ↑ Editors of Encyclopædia Britannica. Dragutin Dimitrijevic. Encyclopædia Britannica Online. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
{cite book}
:|author1=
has generic name (օգնություն) - ↑ Editors of Encyclopædia Britannica. Alexander. Encyclopædia Britannica Online. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
{cite book}
:|author1=
has generic name (օգնություն) - ↑ Thomas M. Poulsen; John R. Lampe; John B. Allcock. Serbia. Encyclopædia Britannica Online. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
- Օբրենովիչներ հոդվածը Բրոքհաուզի և Եֆրոնի բառարանում
- Օբրենովիչներ հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբրենովիչներ» հոդվածին։ |
|