Օգյուստեն Ռոբեսպիեռ
Օգյուստեն Ռոբեսպիեռ Augustin Bon Joseph de Robespierre | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1763[1] |
Ծննդավայր | Առաս |
Մահացել է | հուլիսի 28, 1794[2][1] (31 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Էրրանսի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծնողներ | հայր՝ François de Robespierre? |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և գերագույն խորհրդական |
Կուսակցություն | Յակոբինյան ակումբ |
Augustin de Robespierre Վիքիպահեստում |
Օգյուստեն Բոն ժոզեֆ դը Ռոբեսպիեռ (ֆր.՝ Augustin Bon Joseph de Robespierre), հայտնի է նաև որպես Ռոբեսպիեր Կրտսեր (ֆր.՝ Robespierre le Jeune, հունվարի 21, 1763[1], Առաս - հուլիսի 28, 1794[2][1], Փարիզ, Ֆրանսիա), Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության գործիչ, յակոբինյան։
Մ․ Ռոբեսպիեռի եղբայրը և զինակիցը։
Կենսագրություն
Հեղափոխության սկզբում Սահմանադրության բարեկամների ընկերության նախագահն էր և Արրասի Կոմունայի դատախազը, 1792 թվականից՝ Կոնվենտի դեպուտատ, քվեարկել է հօգուտ Լյուդովիկոս 16-ի մահապատժի։ Նշանակալի դեր է խաղացել Կոնվենտից ժիրոնդիստներին հեռացնելու գործում (1793 թվականի մայիսի 21-հունիսի 2)։
Որպես Կոնվենտի կոմիսար քանիցս մեկնել է բանակ, նպաստել է Տուլոնի ազատագրմանը։ Տերմիդորյան հեղաշըրջման (1794 թվականի հուլիսի 27) ժամանակ Ռոբեսպիեռ Կրտսերը հայտարարել է, որ ցանկանում է կիսելել եղբոր ճակատագիրը, և առանց դատի գիլյոտինի է ենթարկվել։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստեն Ռոբեսպիեռ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |