Օրվիետո
Կոմունա | |||
---|---|---|---|
Օրվիետո | |||
Orvieto | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
Մարզ | Ումբրիա | ||
Գավառ | Տեռնի | ||
Համայնք | Տեռնի | ||
Մակերես | 281 կմ² | ||
ԲԾՄ | 325 մ | ||
Բնակչություն | 20594 մարդ (2016) | ||
Խտություն | 73,22 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 0763 | ||
Փոստային ինդեքս | 05018 | ||
Փոստային դասիչ | 05018 | ||
Ավտոմոբիլային կոդ | TR | ||
ISTAT | 054039 | ||
Պաշտոնական կայք | comune.orvieto.tr.it | ||
| |||
Օրվիետո (իտալ.՝ Orvieto), կոմունա Իտալիայում, գտնվում է Ումբրիա մարզի Տեռնի գավառում[1]։
Բնակչությունը կազմում է 20594 (2016 թ.) մարդ, բնակչության խտությունը՝ 73,22 մարդ/կմ²։ Տարածքը կազմում է 281 կմ²։ Փոստային ինդեքս՝ 05018։ Հեռախոսային կոդ՝ 0763։
Պատմություն
Անտիկ քաղաքը (լատին․՝ urbs vetus) հիմնադրվել է էտրուսկյան հնագույն ժամանակաշրջանում, կապված է էրրուզյան քաղաք Վելզնայի (Վոլսինիյա) հետ։ Օրվիետոն կարևորագույն կենտրոններից մեկն էր Էրրուզեան քաղաքակրթության մէջ։
Հռոմեական ժամանակաշրջան
3-րդ դարում Օրվիետոն օկուպացվել է հռոմեացիների կողմից։ Հռոմեական կայսրության անկումից հետո, քաղաքը ձեռք է բերել հատուկ նշանակություն, 10-րդ դարում գոթեր և լանգոբարդներ գերմանական ցեղերի քաղաքային կառավարության հաստատումից առաջ, այնտեղ Բոլսենա կոմունայից եպիսկոպոս է տեղափոխվել։ 10-րդ դարում, Հռոմի Պապ Բենեդիկտոս 7-րդը և եղբորորդին՝ Ֆիլիպպո Ալբերիչին այցելեցին Օրուիետո։ Ավելի ուշ, 1016 թվականին Ալբերիչին դարձավ քաղաքի հյուպատոս։
Միջնադարյան քաղաք
1201 թվականին քաղաքն ունեցել է տեղական ինքնավարություն, որը գլխավորում էր Պոդեստանը։ Երեք ընտանիք կարևոր դեր են խաղացել քաղաքում. Մոնալդեսկու, Ֆիլիպեսկու և Ալբերիչի։ Քաղաքը դարձավ մշակութային կենտրոններից մեկը, երբ Թովմա Աքվինացին դասավանդեց տեղի համալսարանում։ Այսօր քաղաքը ունի Պերուջա պատմական մայրաքաղաքի համալսարանի մասնաճյուղը։
Պապական տարածք
Քաղաքը մի քանի դար Պապի հսկողության տակ էր, իսկ 1860 թվականին դարձավ միասնական Իտալիայի մասը։
Տեսարժան վայրեր
Դուոմո
Օրվիետո հայտնի է իր գոթական տաճարով։ Նախագիծը վերագրվում է Առնոլֆո դի Կամբիո, բայց վերջերս ենթադրվում է, որ այդ տաճարը նախագծել է Պերուջայի միաբան «Ֆրա Բեվինյատեն»։ Շինարարությունը սկսվել է 1290 թվականին։ Ճակատային մասը զարդարված է հաղթաքանդակներով և խճանկարներով, համարվում է ուշ միջնադարի գլուխգործոցներից մեկը, պետք է նաև նշել «ԼորենցոՄայթանի» քանդակները (14դար)։ Տաճարի ներսում՝ Սան Բրիզիո մատուռում Անջելիկո իտալացի նկարիչի որմնանկարներ են և Լուկա Սինեորելլի «Հարության մարմինը» գլուխգործոցը (1499- 1502 թվականներ)։ 1840 թվականին տաճարը վերականգնել են ռուս ճարտարապետներ` Ա.Ի․ Ռեզանովը, Ն. Լ. ԲենուաՆ և Ա. Կրակաուն։
Պապի բնակավայր
Երկար ժամանակ քաղաքը պապական տարածք էր։ Հռոմի Պապ Բոնիֆես 8-րդը Օրվիետոյին է նվիրել իր արձանը, որը տեղադրվել է քաղաքի հիմնական դարպասին։ Դա հանգեցրել հակառակորդների քննադատությանը։ 1527 թվականի Հռոմի պաշարման ժամանակ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Սուրբ Կարլոս 5-րդ Պապը, Կլեմենթ 7-րդին ապաստան տվեց Օրվիետոյում։ Կլեմենտ 7-րդի հրամանով կառուցվել է Սուրբ Պատրիկի ջրհորը, քաղաքը ջրով ապահովելու համար։
Էրրուսկյան ավերակներ
Օրվիետոյում է գտնվում էտրուսկյան ավերակներն ու պատերի մնացորդներ, որոնք գոյություն են ունեցել ավելի քան 2000 տարի առաջ։ Քաղաքը գտնվում էտրուսկյան դամբարանի մոտ։
Ստորգետնյա քաղաք
Քաղաքի տակ կա քարայրների և թունելների լաբիրինթոս, փոված հրաբխային ժայռերի մեջ։ Ստորգետնյա քաղաքը վաղուց արդեն գաղտնիք չէ։ Այժմ այն բաց է միայն կազմակերպված խմբերի առաջ։
Ժողովրդագրություն
Բնակչության աճը
Հայտնի բնակիչներ
- Մարինո Գրիմանի - կրոնական գործիչ է։
- Լուիջի Մանչինելլի - կոմպոզիտոր և հայտնի դիրիժոր։
- Հերիոնո Ֆրեցցոլին - իտալացի օպերային երգչուհի։
Քույր քաղաքներ
Ծանոթագրություններ
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Terni)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 14-ին.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական էջ (իտալ.) Արխիվացված 2011-05-14 Wayback Machine
- Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.)
- http://www.istat.it/english/ Արխիվացված 2009-12-07 Wayback Machine
- Официальный сайт города Արխիվացված 2011-05-14 Wayback Machine
- OrvietoOnline.com Արխիվացված 2007-09-29 Wayback Machine
- Орвието: путешествия по Умбрии Արխիվացված 2020-02-24 Wayback Machine
- Орвието
- Дуомо в Орвието Արխիվացված 2005-04-21 Wayback Machine
- Национальный археологическмй музей Орвието Արխիվացված 2006-05-08 Wayback Machine
- Подземный город Орвието Արխիվացված 2007-08-07 Wayback Machine
- Palazzo del Capitano del Popolo Արխիվացված 2007-09-29 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրվիետո» հոդվածին։ |
|