Ֆեյսալաբադ
Բնակավայր | ||
---|---|---|
Ֆեյսալաբադ | ||
ուրդու՝ فیصل آباد ռուս.՝ Фейсалабад ռուս.՝ Лайяллпур | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Faisalabad District? | |
Հիմնադրված է | 1892[1] թ. | |
Մակերես | 1269,094174 կմ² | |
ԲԾՄ | 184±1 մետր | |
Բնակչություն | ▲3 203 846 մարդ (2017)[2] | |
Ժամային գոտի | UTC+5 | |
Հեռախոսային կոդ | 041 | |
Փոստային դասիչ | 38000 | |
Պաշտոնական կայք | faisalabad.gov.pk | |
| ||
Ֆեյսալաբադ ( /fɑːɪsɑːlˌbɑːd/, ուրդու՝ فیصل آباد, անգլ.՝ Faisalabad, ա.-փենջ.՝ فیصل آباد, նախկին անվանումը՝ Լյալփուր (ա.-փենջ.` لائل پور), քաղաք Պակիստանում՝ Փենջաբ երկրամասում, որի ամենախոշոր և ամենահարուստ բնակավայրերից մեկն է՝ զարգացած արդյունաբերություն ունենալու շնորհիվ։ Մեծությամբ երրորդն է Պակիստանում (զիջում է Կարաչիին ու Լահորին) և երկրոդը՝ Փենջաբում (զիջում է միայն Լահորին)։
Պատմականորեն լինելով Բրիտանական Հնդկաստանի՝ նախօրոք կազմված պլանի հիման վրա կառուցված քաղաքներից մեկը՝ ժամանակի ընթացքում վերածվել է կոսմոպոլիտային մետրոպոլիսի, 2001 թվականին ստացել քաղաքային շրջանի կարգավիճակ։ Ներկայումս Ֆեյսալաբադի քաղաքային շրջանն զբաղեցնում է 5.856 քառակուսի կիլոմետր տարածք[3], իսկ բուն քաղաքի՝ Faisalabad Development Authority-ի (FDA) զբաղեցրած տարածքը 1.326 քառակուսի կիլոմետր է[4][5]։ 2022 թվականի սկզբի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է շուրջ 3.625.000[6]:
Ֆեյսալաբադն արդյունաբերական խոշոր կենտրոն ու տրանսպորտային կարևորագույն հանգույց է դարձել տարածաշրջանում կենտրոնական դիրք ունենալու, ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղիների, օդային ուղիների խաչմերուկում գտնվելու շնորհիվ[7]։ Նրան պատկերավոր կերպով անվանում են Պակիստանի Մանչեստր[8][9]։ 2013 թվականի տվյալներով քաղաքում ստեղծված համախառն ներքին արդյունքը կազմել է մոտավորապես $43 միլիարդ ամերիկյան դոլար. նախատեսված է այդ ցուցանիշը 2025 թվականին հասցնել $87 միլիարդի՝ տարեկան ապահովելով 5,7% միջին աճ[10]։ Ֆեյսալաբադն ապահովում է ՀՆԱ-ի 20,5 միլիարդ ամերիկյան դոլար տարեկան միջին անվանական աճ, միաժամանակ ապահովելով Փենջաբի ամբողջ երկրամասի ՀՆԱ-ի ավելի քան 10 տոկոսը։ Գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը շարունակում են մնալ նրա տնտեսության գլխավոր ճյուղերն ու եկամտի հիմնական աղբյուրները[5]։
Ժողովրդագրություն
Բնակավայրը նախապես պլանավորվել է 20 հազար բնակչի համար։ Բրիտանական տիրապետության վերջում՝ 1941 թվականին, այնտեղ ապրում էր 69 930 մարդ։ Տասը տարի անց այդ ցուցանիշը հասել է 179 000-ի՝ գլխավորապես հնդկաստանցի փախստականների ներհոսքի արդյունքում։ Քաղաքի բնակչության բուռն աճի կարևոր գործոններից մեկն էլ եղել է արդյունաբերական հեղափոխությունը, որի արդյունքում 1961 թվականին նրա թվաքանակն անցել է 400 հազարից[11]։
Տարին | 1941 | 1951 | 1961 | 1972 | 1981 | 1985 | 1998 | 2000 | 2004 | 2010 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչ. | 69 930 | 179 000 | 425 240 | 823 344 | 1 104 209 | 1 147 000 | 2 008 861 | 2 154 520 | 2 458 541 | 2 943 401 | 3 419 752 |
Քաղաքի բնակիչների 98,0%-ը մուսուլմաններ են։ Նրանց 87%-ը խոսում է փենջաբի լեզվի զանազան բարբառներով։ Պաշտոնական երկրորդ լեզուն ուրդուն է։
Տեղանունը
Բնակավայրը հիմնադրվել է 1892 թվականին՝ Փենջաբի Չենաբ դաշտավայրի գաղութային յուրացման շրջանում և Փենջաբի այն ժամանակվա գեներալ-նահանգապետ Ջեյմս Լյալի պատվին[12][13] կոչվել է Լյալփուր. Լյալ ազգանվանը կցվել է փուր գոյականը, որը սանսկրիտում նշանակում է քաղաք[14]։
1977 թվականի սեպտեմբերի 1-ին Պակիստանի կառավարությունը քաղաքը վերանվանել է Ֆեյսալաբադ՝ ի պատիվ Սաուդյան Արաբիայի արքա Ֆեյսալի, ով ֆինանսական մի շարք խոշոր ներդրումներ է կատարել Պակիստանում[15][16][17]։
Կլիմա
Ֆեյսալաբադի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 26.6 (79.9) |
30.8 (87.4) |
37 (99) |
44 (111) |
47.5 (117.5) |
48 (118) |
46.1 (115) |
42 (108) |
41.1 (106) |
40 (104) |
36.1 (97) |
29.2 (84.6) |
48 (118) |
Միջին բարձր °C (°F) | 19.4 (66.9) |
22.2 (72) |
27.4 (81.3) |
34.2 (93.6) |
39.7 (103.5) |
41.0 (105.8) |
37.7 (99.9) |
36.5 (97.7) |
36.6 (97.9) |
33.9 (93) |
28.2 (82.8) |
22.1 (71.8) |
31.6 (88.9) |
Միջին ցածր °C (°F) | 4.8 (40.6) |
7.6 (45.7) |
12.6 (54.7) |
18.3 (64.9) |
24.1 (75.4) |
27.6 (81.7) |
27.9 (82.2) |
27.2 (81) |
24.5 (76.1) |
17.7 (63.9) |
10.4 (50.7) |
6.1 (43) |
17.4 (63.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −2.9 (26.8) |
−1.4 (29.5) |
1 (34) |
7 (45) |
13 (55) |
17 (63) |
19 (66) |
18.6 (65.5) |
15.6 (60.1) |
9 (48) |
2 (36) |
−1.3 (29.7) |
−4 (25) |
Տեղումներ մմ (դյույմ) | 31.5 (1.24) |
34.3 (1.35) |
49.1 (1.933) |
43 (1.69) |
24 (0.94) |
43.8 (1.724) |
101 (3.98) |
119.6 (4.709) |
71.3 (2.807) |
9.8 (0.386) |
2.6 (0.102) |
15.4 (0.606) |
615.7 (24.24) |
Միջ. տեղումների օրեր (≥ {միավոր տեղումների օրեր}) | 4 | 5 | 7 | 6 | 5 | 5 | 10 | 10 | 4 | 2 | 2 | 3 | 63 |
% խոնավություն | 61 | 51 | 44 | 26 | 21 | 18 | 63 | 55 | 57 | 26 | 31 | 51 | 42 |
աղբյուր: [18] |
Քույր քաղաքներ
Ֆեյսալաբադը եղբայրացել է[19] Չինաստանի Ցինդաո քաղաքի հետ։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ https://web.archive.org/web/20060427013715/http://www.faisalabad.gov.pk/history.php
- ↑ https://propakistani.pk/2017/08/28/ten-populated-cities-pakistan/
- ↑ «The Faisalabad Chamber of Commerce & Industry». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Faisalabad Geography». 2013 թ․ ապրիլի 12. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 5,0 5,1 Ghulam Mustafa (2009). Regional Profile, Faisalabad (Report). University of Agriculture, Faisalabad.
- ↑ «PROVISIONAL SUMMARY RESULTS OF 6TH POPULATION AND HOUSING CENSUS-2017». pbs.gov.pk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «The City Faisalabad – GCUF». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ International Conference on Soil Sustainability and Food Security (PDF) (Report). University of Agriculture, Faisalabad. 2005. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Jaffrelot, Christophe (2002). Pakistan: Nationalism Without A Nation. Zed Books. էջ 57. ISBN 978-1-84277-117-4.
- ↑ «District Website». faisalabad.dc.lhc.gov.pk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 11,0 11,1 «Chapter 6 Faisalabad, Pakistan» (անգլերեն). Asian Urban Information Center of Kobe. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Douie, J. (1914). THE PUNJAB CANAL COLONIES. Journal of the Royal Society of Arts, 62(3210), 611-623. Retrieved March 5, 2021, from http://www.jstor.org/stable/41341616
- ↑ Integrated Slums Development Programme (ISDP) (2001 թ․ մարտ). «Faisalabad CITY PROFILE and SELECTION OF WARDS». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
{cite journal}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Spoken Sanskrit Dictionary». Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «History of Faisalabad | Faisalabad District | Faisalabad Old Name | TUF».
- ↑ John Everett-Heath (2018 թ․ սեպտեմբերի 13). The Concise Dictionary of World Place-Names. OUP Oxford. էջ 728. ISBN 978-0-19-256243-2.
- ↑ «A History of Faisalabad City». The Faisalabad Chamber of Commerce & Industry. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Faisalbad Climate Data». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Faisalabad, Qingdao to develop sister city relationship». nation.com.pk. The Nation. 2021 թ․ ապրիլի 29. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյսալաբադ» հոդվածին։ |
|