1970 թվականի NBA դրաֆթի «Դետրոյթ Փիստոնս» ակումբի կողմից՝ առաջին համարի ներքո ընտրվել է կենտրոնական Բոբ Լենյեն։ Դրաֆի ժամանակ 2-րդ համարի ներքո ընտրվել է Ռուդի Տոմյանովիչը, 3-րդ համարի ներքո՝ Պիտ Մարավիչը, 4-րդ համարի ներքո՝ Դեյվ Քոուենսը, 8-րդ համարի ներքո՝ Ջեֆ Փեթրին իսկ 19-րդ համարի ներքո՝ Նեյթ Արչիբալդը։
Այս մրցաշրջանում NBA-ում առաջին անգամ հանդես են եկել միանգամից երեք նոր ակումբ՝ Կլիվլենդ Կավալիերս, Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս և Բուֆֆալո Բրեյվզ։ Առաջին անգամ ակումնբերի սկսեցին դասակարգվել ոչ միայն ըստ դիվիզիոնների, այլ նաև ըստ կոնֆերենցիաների։
Այս մրցաշրջանի ավարտին՝ 1971 թվականիմայիսի 1-ին Լյու Ալսինդորը ընդունել է իսլամը և իր անունը փոխել է Քարիմ Աբդուլ-Ջաբար, որը նշանակում է «ամենազորի ծառա»։
↑Այդ ժամանակվա NBA օրենքների համաձայն յուրաքանչյուր դիվիզիոնից փլեյ օֆֆ էին դուրս գալիս երկու ակումբ։ Այս իսկ պատճառովխաղային աղյուսակում Բալտիմորն ու Ատլանտան Բոստոնից վերև են գտնվում։
↑Այդ ժամանակվա NBA օրենքների համաձայն յուրաքանչյուր դիվիզիոնից փլեյ օֆֆ էին դուրս գալիս երկու ակումբ։ Այս իսկ պատճառովխաղային աղյուսակում Սան Ֆրանցիսկոն Ֆինիքսից և Դետրոյթից վերև են գտնվում։