2012, աղետ-ֆիլմ, նկարահանվել է 2009 թվականին։ «Centropolis Entertainment» ընկերության արտադրությունն է, ֆիլմի բյուջեն 200 միլիոն դոլլար է։
Սյուժե
Ըստ Մայաների օրացույցի 2012 թվականին լինելու է աշխարհի վերջը. լինելու են բնական աղետներ՝ երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ և ամբողջ երկրագունդը կկործանվի։ Գիտնականները հաստատում են այդ առասպելը որ դա կարող է դառնալ իրականություն։ Մի խումբ գիտնականներ սկսում են ուսումնասիրել այդ օրացույցը, Մայաների քաղաքակրթությունը, հուսալով որևէ ելք գտնել։