Aerials - ամերիկահայSystem of a Down մետալ-խմբի սինգլն է իրենց երկրորդ՝ Toxicity ալբոմից։ Թողարկվել է 2002 թ. հունիսի 11-ին։ Երգի համաղեղինակներն են Դարոն Մալաքյանը և Սերժ Թանգյանը։ Երգը դարձել է "Թիվ 1 Հիթ" "Billboard Hot Mainstream Rock Tracks" և "Hot Modern Rock Tracks charts" հիթ-շքերթներում.[1] Երգը 3։58 րոպեից շարունակվում է "Արտո" թաքնված երգով, որը ձայնագրվել է Արտո Թունջբոյաջյանի հետ համատեղ։ Այս կատարումը իրենից ներկայացնում է Հայ Կաթողիկե Եկեղեցու "Դեր Ողորմիա" օրհներգը։