2007 թվականի փետրվար ամսին Հայկոն այդ երգի կատարմամբ հաղթել է Եվրատեսիլի հայաստանյան ընտրական փուլում[2]։ Այդ տարվա մայիսի 12-ին կայացած եվրատեսիլյան եզրափակիչում նա հանդես է եկել նախավերջին՝ 23-րդ համարի տակ և ընդհանուր առմամբ վաստակել 138 միավոր ու վերջնական հաշվարկով գրավել ութերորդ տեղը[3]։ Կրկներգը կատարելիս նրան ընկերակցել են երգիչներ Տիգրան Պետրոսյանը, Արա Թորոսյանը և Գոգան[4]։ Այս երգի կատարման ժամանակ եվրատեսիլյան միջազգային մրցույթում առաջին անգամ հնչել է հայերեն երգատեքստ։
↑«Արխիվացված պատճենը». OGAE Polska (լեհերեն). www.eurowizja.org. 2007 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.