Sapphire Tower
Istanbul Sapphire | |
![]() | |
Տեղագրություն | Ստամբուլ, ![]() |
Կառուցման ժամանակ | 2006 — 2010 թվականներ |
Օգտագործում | բնակելի տարածք, առևտրի կենտրոն, ավտոկայան, մետրոյի կայարան |
Բարձրություն | |
---|---|
Ծայրաձող | 261 մ |
Տանիք | 234,8 մ |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 66 |
Տարածքը շինության մեջ | 165 139 մ2 |
Ճարտարապետ | Tabanlioglu Architects |
![]() ![]() | |
![]() ![]() | |
Տեղեկություններ Emporis կայքում | |
Տեղեկություններ SkyscraperPage կայքում | |
![]() |
Istanbul Sapphire կամ Sapphire , երկնաքեր Ստամբուլի Լևենտ թաղամասում, որը 2016 թվականի տվյալներով համարվում է Ստամբուլի և Թուրքիայի ամենաբարձր շենքը։ Գտնվում է Բյույուքդերե պողոտայի վրա։ Istanbul Sapphire Tower-ը եղել է Եվրոպայի բարձրությամբ 4-րդ երկնաքերը՝ շինարարության ավարտման պահին (2010 թվական)։ Սա առաջին էկոլոգիական երկնաքերն է։ Sapphire-ը բաղկացած է 66 հարկերից և ունի 261 մետր բարձրություն, ներառյալ նաև ծայրաձողը, որը համարվում է դիզայնի մաս, այլ ոչ թե ռադիոանտենա։ Նախագծվել և կառուցվել է Tabanlıoğlu Architects-ի կողմից։ Կառույցը բազմաֆունկցիոնալ է, որի կառավարմամբ զբաղվում է Kiler GYO-ն[1]։
Տեղակայում
Երկնաքերը գտնվում է Եվրոպական Ե80 ավտոմայրուղու մոտ[2] և Otoyol 1[3], ինչպես նաև կապված է Բոսֆորի և Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջների հետ։ Կառույցից ուղիղ մուտք կա դեպի Ստամբուլի մետրոպոլիտենի 4-րդ կայարան, որը գտնվում է կայարանի երրորդ հարկում։ Գտնվում է Լևենտի Բյույուքդերե պողոտայում
Կառուցման աշխատանքներ
Նախագծի կառուցումը սկսվել է 2006 թվականին և ավարտվել 2010 թվականին։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 4-ին[4]։
Նախագիծը կառուցվել է 11 339 մ2 ընդհանուր տարածքով, իսկ կառուցման հրապարակը ունեցել է 157 800 մ2 տարածք։
Ընկերություններ, որոնք մասնակցել են երկնաքերի նախագծման և կառուցման ժամանակ.
- Kiler GYO (ներդրող-կառուցող)
- Güney Turizm (Mustafa Tatlıcı, տարածքի սեփականատեր)
- Biskon Yapı (կառուցող ընկերություն, համարվում է Kiler GYO-ի դուստր կազմակերպություն)
- Demsar İnşaat (օժանդակ ծառայությունների մատուցում)
- Tabanlıoğlu Architects (նախագծող ընկերություն)
- Ruscheweyh Consult GmbH (խորհրդատվական կազմակերպություն)
Ծանոթագրություններ
- ↑ Emporis GmbH. «Sapphire Tower, Istanbul | 285917 | EMPORIS». www.emporis.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Путь от Istanbul Sapphire к ближайшему участку E80 на Google Maps». Google Maps.
- ↑ «Путь от Istanbul Sapphire к ближайшему участку трассы Otoyol 1». Google Maps.
- ↑ «Emlak Haberleri: «Istanbul Sapphire 4 Mart'ta açılıyor»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.