SVG (ծագումը՝ անգլ.՝ Scalable Vector Graphics մասշտաբավորվող վեկտորային գրաֆիկա) մասշտաբավորվող վեկտորային գրաֆիկայի նշման լեզու, որը ստեղծել է Համացանցի Համաշխարհային Կոնսորցիումը (W3C): SVG-ն մտնում է XML լայնացվող նշման լեզվի ենթաբազմության մեջ և նպատակավորված է XML ֆորմատով երկաչափ վեկտորային և խառը վեկտորային/ռաստրյաին գրաֆիկայի նկարագրման համար։