Scars on Broadway
Scars on Broadway | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք Ալտերնատիվ մետալ |
Գործունեություն | 2003, 2006-ից |
Լեյբլ | Interscope |
Կայք | www.scarsonbroadway.com |
Անդամներ | |
Տարոն Մալաքյան | |
Նախկին անդամներ | |
Ջոն Դոլմայան Ֆռենքի Փերեզ Դեննի Շամոուն Դոմինիկ Սիֆարելլի Ժուլ Պամպենա | |
![]() |

Daron Malakian and Scars on Broadway, ամերիկյան ալտերնատիվ ռոք-խումբ, System of a Down խմբի կիթառահար Տարոն Մալաքյանի երաժշտական նախագիծը։ Խմբի առաջին համանուն ալբոմը թողարկվել է 2008 թվայանի հուլիսի 29-ին, որից հետո խումբը մեկնել է համերգային շրջագայության Եվրոպա և Ամերիկա։
2008 թվականի վերջին խմբում ընդմիջում եղավ և Մալաքյանը խմբի փլուզման հիմնական պատճառներն անվանեց էնտուզիազմի բացակայությունը և «հյուրախաղերի չեղարկումները»։ Չնայած այն հանգամանքին, որ 2010 և 2012 թվականներին խումբը հանդես է եկել կազմի տարբեր փոփոխություններով և հայտարարել է երկրորդ ալբոմի թողարկման մասին, մինչև 2013 թվականը խումբը դադարեցրել է իր ելույթները։ 2018 թվականի ապրիլին Մալաքյանը թողարկեց իր երկրորդ ալբոմը, որը կոչվում էր Dictator։
Պատմություն
Ինքնանվանված դեբյուտային ալբոմ (2005–2008)
2005 թվականի դեկտեմբերին Մալաքյանը հարցազրույցում նշել է, որ «վաղը կարող է տասը սոլո ալբոմ թողարկել»[1]: Նա նաև նշել է, որ «շատ նյութեր ունի» և բացահայտեց է իր ապագա ծրագրերը. «Այս ալբոմներից (Mezmerize և Hypnotize) հետո ես գնալու եմ իմ սեփական նախագծերով զբաղվելու, ինչպես Սերժը»[1]: 2006 թվականի մայիսին System Of A Down-ի դադարից հետո Մալաքյանը հայտարարեց իր նոր նախագծի՝ Scars on Broadway-ի մասին, որի կազմում լինելու էին նաև System of a Down-ի թմբկահար Ջոն Դոլմայանը և ինքը[2][3][4]: Մալաքյանը նշեց. «Ես դեռ չեմ որոշել՝ սա կլինի երաժիշտների փոփոխվող խումբ, թե ամուր կազմ, բայց ամեն ինչ կապված է իմ գրած երաժշտության հետ»[5]:
2007 թվականին՝ ինը ամիս փորձեր անելով տարբեր երաժիշտների հետ, խումբը ձևավորվեց Մալաքյանի ղեկավարությամբ՝ նրա տնային ստուդիայում և Sunset Sound-ում անցկացնելով ինտենսիվ փորձեր ու ձայնագրություններ: Կազմը ներառում էր Դենի Շամունին (դաշնակահար), Դոմինիկ Ցիֆարելլին (բաս կիթառ) և Ֆրանկի Պերեսին (կիթառ ու բեք վոկալ):
Խումբը սկսեց իրենց դեբյուտային ալբոմի ձայնագրությունը 2007 թվականի սեպտեմբերին[6]։ Խմբի կայքում տեղադրված էր ժամանակաչափ, որը հաշվում էր մինչև 2008 թվականի մարտի 28-ի 15:00: Ժամանակաչափի վերևում նշված էր «Ասում են՝ ամեն ինչ ավարտվելու է»: Ժամանակաչափի ավարտից հետո երգը՝ They Say հասանելի դարձավ կայքում և նրանց Myspace էջում[7]։
Scars on Broadway-ն իր առաջին համերգը տվեց 2008 թվականի ապրիլի 11-ին Լոս Անջելեսի Whisky a Go Go-ում[8]: Նրանք նաև հանդես եկան Metallica-ի հետ KFMA Day 2008-ի շրջանակներում՝ Տյուսոնում (Արիզոնա): 2008 թվականի հունվարի 22-ին հայտարարվեց, որ խումբը ելույթ կունենա Coachella Valley Music and Arts Festival-ում՝ 2008 թվականի ապրիլի 26-ին[9]: Նրանք նաև մասնակցեցին KROQ Weenie Roast-ի 16-րդ ամենամյա միջոցառմանը[10]։
2008 թվականի մայիսի 2-ին խումբը հայտարարեց, որ իրենց դեբյուտային ալբոմը՝ Scars on Broadway, թողարկվելու է 2008 թվականի հուլիսի 28-ին[11][12]: Մի շաբաթ անց խումբը պայմանագիր ստորագրեց Interscope Records-ի հետ[13][14][15]։ Առաջին սինգլը կլինի "They Say" երգը, որը կհեռարձակվի ռադիոյով և հասանելի կլինի Guitar Hero 5-ում ու Rock Band-ում[10]։ Երգի տեսահոլովակը թողարկվեց 2008 թվականի հունիսի 27-ին[16]։
Հուլիսին խումբը հայտարարեց հոկտեմբերին մեկնարկող իրենց համերգային շրջագայության մասին[17]։ Scars on Broadway ալբոմը թողարկվեց 2008 թվականի հուլիսի 28-ին՝ ստանալով հիմնականում դրական արձագանքներ և զբաղեցնելով 17-րդ հորիզոնականը Billboard չարթերում[18][19]։ Երկրորդ սինգլը՝ "World Long Gone", թողարկվեց սեպտեմբերի 8-ին, որի համար տեսահոլովակ նկարահանոց ռեժիսոր Ջոել Շումախերը[20][21]։
Դադար, վերակազմավորում և երկրորդ դադար (2008-2018)
2008-ի վերջին, Մալաքյանը հայտարարեց, որ ալբոմի առաջխաղացման նպատակով կազմակերպված շրջագայությունը, որը ներառում էր ելույթ Jimmy Kimmel Live!-ում, կչեղարկվի՝ առանց վերանշանակման պլանների[22]: Չեղարկումների հիմքում Մալաքյանը նշեց անձնական պատճառներ[23]: Ավելի ուշ Մալաքյանը նշեց շրջագայություններից հոգնածությունը որպես լրացուցիչ գործոն չեղարկումների համար: Թե՛ Չիֆարելլիի, թե՛ Դոլմայանի հարցազրույցները հուշում էին, որ խումբը ավարտել է գործունեությունը[24][25]: 2009 թվականի մայիսին, երբ հարցրեցին, թե արդյոք խումբը երբևէ կձայնագրի կամ ելույթ կունենա, թմբկահար Ջոն Դոլմայանը պատասխանեց. «Վստահ չեմ, բայց կարոտում եմ»[26]:
2009-ի օգոստոսին Դոլմայանը, Պերեզը, Շամունը և Չիֆարելլին՝ որպես Scars on Broadway, մեկնեցին Իրաք՝ ԱՄՆ բանակի բազաներում շրջագայության համար[27][28]։ Նրանց երգացանկը բաղկացած էր քավըրներից, ինչպես նաև Scars on Broadway-ի մի քանի երգերից: Պերեզը իր Twitter-ում նշեց, որ «Scars-ի երգերը հնչում են զարմանալի, բայց առանց Դարոնի նույնը չեն...[29]»: 2009 թվականի հոկտեմբերի 31-ին Մալաքյանը ելույթ ունեցավ Պերեզի, Դոլմայանի և System of a Down-ի բասիստ Շավո Օդաջյանի հետ՝ Օդաջյանի Հելոուինի երեկույթին Roxie թատրոնում[30]: Խումբը կատարեց System of a Down-ի երգ («Suite-Pee»), Scars on Broadway-ի երգ («They Say»), ինչպես նաև անվերնագիր երգ[31]:
2010 թվականի ապրիլի 10-ին խումբը հայտարարեց իրենց վերադարձի շոուի մասին: Մայիսի 2-ին Scars on Broadway-ը հանդես եկավ The Troubadour-ում՝ Արևմտյան Հոլիվուդում[32]: Համերգի բոլոր տոմսերը վաճառվել էին։ Խումբը կատարեց իրենց առաջին ալբոմի բոլոր երգերը (բացի «Kill Each Other / Live Forever»-ից), ինչպես նաև նոր երգ՝ «Talkin' Shit»: Նրանք նաև կատարեցին Pentagram խմբի «Forever My Queen» քավըր երգը: System of a Down-ի բասիստ Շավո Օդաջյանը միացավ և նվագեց երրորդ կիթառը «Cute Machines» և «They Say» երգերի համար:
2010 թվականի հուլիսի 29-ին SoundCloud-ում թողարկվեց նոր երգ՝ «Fucking» վերնագրով, օգտագործելով հատուկ հնարավորություն, որտեղ օգտատերերը պետք է կիսեին երգը սոցիալական մեդիայում՝ ներբեռնումն ապակողպելու համար[33]: 2010 թվականի օգոստոսի 20-ին Scars on Broadway-ը հանդես եկավ Հոլիվուդի Avalon-ում[34] : Այս համերգի բոլոր տոմսերը ևս վաճառվել էին։ Համերգի հերթում առաջին 500 մարդը ստացան սինգլի անվճար օրինակը վինիլի վրա[35]: 2011 թվականի մարտին թողարկվեց «Fucking»-ի տեսահոլովակը՝ օգտագործելով համերգից նկարահանված կադրեր[36]:
2012 թվականի փետրվարին թողարկվեց նոր երգի նախադիտում՝ «Guns Are Loaded» վերնագրով[37]: Օգոստոսին Դոլմայանը հայտարարեց իր հեռանալու մասին, բայց նշեց, որ ալբոմը դեռևս նախատեսված է թողարկման «հաջորդ 3-4 ամիսների ընթացքում»[38][39]: 2012 թվականի սեպտեմբերին հայտարարվեց նաև ուղեկցող EP-ի մասին, որը պետք է դուրս գար երկրորդ ալբոմի թողարկման շուրջ: Խումբը նաև ելույթ ունեցավ Epicenter փառատոնում՝ Իրվինգում (Կալիֆորնիա), նոր թմբկահար Ջուլս Պամպենայի հետ[40][41]: Սակայն Պերեզը ներկա չէր և ավելի ուշ հաստատեց, որ նա նույնպես լքել է խումբը[42]: Մալաքյանը հետագայում խոսեց առաջիկա ալբոմի մասին 2012 թվականի նոյեմբերին՝ նշելով նոր երգեր «Dictator», «Till the End» և «Fuck n Kill»[43]: Մալաքյանը նաև նշեց, որ նա միայնակ կթողարկի նոր ալբոմը:
Չնայած համերգների ժամանակ նշված անվերնագիր ալբոմի՝ 2013 թվականիի սկզբում թողարկման պլաններին, մինչև 2018 թվականը ալբոմի վերաբերյալ ոչ մի նոր տեղեկություն չտրվեց[44]:
Dictator
2018 թվականին Մալաքյանը հայտարարեց, որ երկրորդ ալբոմի առաջին սինգլը կթողարկվի ապրիլի 23-ին[45]: Խումբը վերանվանվեց «Դարոն Մալաքյան և Scars on Broadway»[46]: Փոփոխության վերաբերյալ Մալաքյանը նշեց.
Ոչ ոք չի հեռացել խմբից: Երբ ես առաջին անգամ սկսեցի Scars-ը, ես միշտ ասում էի, որ ալբոմից ալբոմ կլինեն տարբեր կազմեր: Կախված է այն ուղղությունից, որով ես ուզում եմ գնալ: Տարբեր երաժիշտներ աշխատում են տարբեր ոճերի համար: Դա է մասամբ պատճառը, որ ես ավելացրեցի իմ անունը խմբի անվան առջև[47]:
2018 թվականի ապրիլի 23-ին Մալաքյանը թողարկեց «Lives» երգի պաշտոնական տեսահոլովակը՝ նաև հայտարարելով խմբի երկրորդ՝ «Dictator» վերնագրով ալբոմի թողարկման ամսաթիվը՝ 2018 թվականի հուլիսի 20-ին[46]: Երգը նպատակ ունի հիշատակել Հայոց ցեղասպանությունը և հույս տալ նրա վերապրողներին[46]: «Lives»-ի տեսահոլովակում հանդես եկան կիթառահար Օրբել Բաբայանը, բասիստ Նիկո Չանցիանտոնիուն և թմբկահար Ռոման Լոմթաձեն, ովքեր հետագայում միացան խմբին որպես շրջագայող անդամներ[48]:
Ալբոմը ձայնագրվել էր 2012 թվականին և Մալաքյանը բացատրեց ուշացումը՝ ասելով. «System-ի հետ կապված անորոշությունն ինձ հետ է պահել իմ սեփական նյութերը թողարկելուց: Չափազանց շատ ժամանակ է անցել, և ես իսկապես ոգևորված եմ վերջապես որոշ երգեր թողարկելու համար»[49]: Մալաքյանը նշեց, որ նոր ալբոմը կարող էր լինել System of a Down-ի մաս, սակայն խմբի անդամները չէին կարողանում համաձայնության գալ երաժշտական ուղղության հարցում[50]: Մալաքյանը նաև հաստատեց, որ «Gie mou»-ն՝ սկզբնապես Ստամատիս Կոկոտասի կատարած երգը, լինելու է ալբոմում[51]: Բացի այդ, նա բացահայտեց, որ աշխատում է լիակազմ խմբի հետ խմբի երրորդ թողարկման համար, որի ձայնագրությունը նախատեսված էր սկսել օգոստոսին[50]:
2024 թվականի հոկտեմբերի 5-ին և 11-ին Դարոն Մալաքյանը և Scars On Broadway-ը ելույթ կունենան Կալիֆորնիայում, սրանք առաջին ելույթներն են 2019 թվականից հետո։ Առայժմ նոր երաժշտության և ալբոմներկ ակնարկներ չկան, սակայն սպասվում է Scars on Broadway-ի առաջին ալբոմի վերահրատարակությունը՝ բոլոր B-կողմերի և չթողարկված վաղ երգերի հետ միասին (War For Religion, Stranger, Shotgun):
Երաժշտական ոճ
Խմբի կազմավորման սկզբնական օրերից Տարոն Մալաքյանը միշտ ներկայացնում էր իր նախագիծը պարզապես որպես ռոք, և «շատ ավելի ռոք ուղղվածությամբ, թեև կլինեն որոշ մետալ ազդեցություններ System of a Down-ի ոճով»: Մալաքյանը նշեց[52][53].
![]() |
Կարծում եմ, System-ի երկրպագուն կկարողանա կապ գտնել երաժշտության հետ, բայց կան մի քանի տարբեր ուղղություններ, որոնցով ուզում եմ գնալ, լինի դա մի փոքր ավելի էթնիկ, թե երբեմն էլեկտրոնային: | ![]() |
Ավելի ուշ տրված հարցազրույցում Մալաքյանը նշեց, որ երաժշտության վրա ազդեցություն կունենան դասական ռոք կատարողներ, ինչպիսիք են Դեյվիդ Բոուին, Բրայան Էնոն, Նիլ Յանգը և Roxy Music-ը[54]: Նա նաև նշեց, որ իր երգերի գրելաոճը System of a Down-ի «խառնաշփոթ մետալից» փոխել է ավելի երգակենտրոն աշխատանքի, ոգեշնչված Նիլ Յանգից և Դեյվիդ Բոուիից[4]: «Չեմ զգում, որ մենք մոշ-փիթ խումբ ենք»,- ասաց Մալաքյանը[55]: «Դա պարզապես այն է, որտեղ ես հիմա ինձ հարմարավետ եմ զգում որպես հեղինակ», - ասաց նա՝ ակնարկելով խմբի՝ մետալի փոխարեն ռոքային մոտեցումը: Նա նաև նշեց իր մտադրությունները խմբի համար՝ «ունենալ իրենց սեփական ինքնությունը» System of a Down-ից, միևնույն ժամանակ պահպանելով նույն «թեմատիկ և հնչյունային տարածքը[56]։
Ներկայիս կազմը
- Տարոն Մալաքյան - վոկալ, կիթառ
Համերգային կազմ
- Օրբել Բաբայան - ռիթմ-կիթառ, բեք-վոկալ, սեմփլող (2018-ից)
- Նիկո Չանծանտոնիու - բաս-կիթառ (2018-ից)
- Ռոման Լոմտաձե - հարվածային (2018-ից)[57]
Նախկին մասնակիցներ
- Կարիմ Խմելինսկի - վոկալ (2003)
- Զաք Հիլլ - հարվածային (2003)
- Գրեգ Քելսո - ռիթմ-կիթառ (2003)
- Ջոն Դոլմայան - հարվածային (2006-2012)
- Ֆռենքի Փերեզ - կիթառ, բեք-վոկալ (2006-2012)
- Դոմինիկ Սիֆարելլի - բաս-կիթառ, բեք-վոկալ (2008-2012)
- Դեննի Շամոուն - ստեղնային (2008-2012)
Նախկին համերգային կազմ
- Ժուլ Պամպենա - հարվածային (2012)
Ձայնադարան
Ալբոմներ
- 2008 - Scars on Broadway
- 2018 - Dictator
EP-ներ
- 2008 War For Religion
Սինգլներ
- 2008 - They say
- 2008 - World Long Gone
- 2010 - Fucking
- 2018 - Lives
Տեսահոլովակներ
- They Say (2008)
- World Long Gone (2008)
- Fucking (2011)
- Lives (2018)
- Guns Are Loaded (2018)
Ժամանակագրություն

Սկավառակագրություն
Սուդիային ալբոմներ
Վերնագիր | Ալբոմի մանրամասներ | Դիրքերը հիթ-շքերթներում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [58] |
AUS [59] |
CAN [60] |
FIN [59] |
FRA [59] |
GER [59] |
NZL [59] |
SWE [59] |
SWI [61] |
UK [62] | ||
Scars on Broadway |
|
17 | 43 | 11 | 14 | 88 | 23 | 26 | 54 | 58 | 41 |
Dictator |
|
— | — | — | — | — | — | — | — | 54 | — |
Ալբոմներ
Վերնագիր | Ալբոմի Մանրամասներ |
---|---|
War For Religion |
|
Fucking / Shotgun |
|
Սոլո երգեր
Վերնագիր | Տարի | Հորիզորական | Ալբոմ | |||
---|---|---|---|---|---|---|
USAlt. | USMain. | CAN Rock |
UKRock | |||
"They Say" | 2008 | 15 | 25 | 42 | 4 | Scars on Broadway |
"World Long Gone" | — | — | 88 | — | ||
"Chemicals" | — | — | — | — | ||
"Fucking" | 2010 | — | — | — | — | |
"Lives" | 2018 | — | — | — | — | Dictator |
Երաժշտական տեսահոլովակներ
Տարի | Վերնագիր | Ղեկավարներ |
---|---|---|
2008 | "They Say" | Փոլ Մինոր |
"World Long Gone"[63] | Ջոել Շումախեր[64] | |
2011 | "Fucking" | Գրեգ Վաթերման |
2018 | "Lives" | Հայկ Մաթևոսյան |
2019 | "Guns Are Loaded" | Գրեգ Վաթերման |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «SOAD's Daron Malakian: 'I Could Release Ten Solo Records Tomorrow'». Ultimate-guitar.com. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «System Of A Down Aren't Breaking Up — They're Going On Hiatus». Mtv.com. Արխիվացված է օրիգինալից December 4, 2014-ին. Վերցված է September 15, 2018-ին.
- ↑ «Covering Up Old Wounds: Scars On Broadway». Gigwise.com. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ 4,0 4,1 «In the Studio: System of a Down Side Project Scars on Broadway Trades Metal for Melodic Rock». Rolling Stone. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «System Of A Down's Daron Malakian Goes Solo». Gigwise.com. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SYSTEM OF A DOWN Members Recording 18 Songs For SCARS ON BROADWAY Debut». Blabbermouth.net. September 29, 2007. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SYSTEM OF A DOWN Guitarist's SCARS ON BROADWAY Releases First Track». Blabbermouth.net. March 28, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SYSTEM OF A DOWN Guitarist's SCARS ON BROADWAY To Play Hollywood Tonight». Blabbermouth.net. April 11, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «METALLICA Confirmed For KFMA DAY In Tucson». Blabbermouth.net. March 31, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ 10,0 10,1 «Metallica, The Offspring Lead Weenie Roast Lineup». Billboard.com. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY Sets Release Date For Debut Album». Blabbermouth.net. May 2, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «System Of A Down members launches new band – NME». Nme.com. May 30, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY Signs With INTERSCOPE». Blabbermouth.net. May 9, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «STAIND, SCARS ON BROADWAY, TESTAMENT Part Of 'Rock Band' Download Catalog». Blabbermouth.net. July 25, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY's DARON MALAKIAN Has His 'Say'». Blabbermouth.net. May 27, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY: 'They Say' Video Available». Blabbermouth.net. June 27, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY To Embark On North American Tour In October». Blabbermouth.net. June 25, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY's Debut Lands In Billboard's Top 20». Blabbermouth.net. August 6, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «Scars On Broadway by Scars On Broadway». Metacritic.com. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY: 'World Long Gone' Video Posted Online». Blabbermouth.net. September 9, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY Taps JOEL SCHUMACHER For 'World Long Gone' Video Shoot». Blabbermouth.net. August 19, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «Scars On Broadway cancel US tour – NME». Nme.com. October 10, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY's DARON MALAKIAN Has 'Compelling Reasons' For Cancelling Tour». Blabbermouth.net. October 9, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «Scars' bassist says, Scars on Broadway is pretty much over». SOADFans.com. Արխիվացված է օրիգինալից December 30, 2009-ին. Վերցված է November 28, 2014-ին.
- ↑ «I smoked Shavo out! a.k.a. My experience at Greg W's Gallery:: The Official UnOfficial System Of a Down Site!». Soadfans.com. December 30, 2009. Արխիվացված է օրիգինալից December 30, 2009-ին. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ Lindsay, Andrew (May 17, 2009). «Interview: John Dolmayan (System of a Down/Scars on Broadway)». Stereokill.net. Արխիվացված է օրիգինալից July 23, 2012-ին. Վերցված է May 17, 2009-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY ON HIATUS OR BROKEN UP». Artisannews.com. January 18, 2010. Արխիվացված է օրիգինալից April 25, 2018-ին. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY Members Touring Army Bases In Iraq». Blabbermouth.net. August 24, 2009. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ Perez, Franky. «Twitter Post». Twitter. Վերցված է October 16, 2014-ին.
- ↑ «SYSTEM OF A DOWN Members Reunite For Halloween Performance». Blabbermouth.net. November 2, 2009. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY Announces Comeback Show». Blabbermouth.net. April 13, 2010. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY Returns To Live Stage After 17-Month Absence; Video Available». Blabbermouth.net. May 3, 2010. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY: New Song Available For Free Download». Blabbermouth.net. July 29, 2010. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «Scars On Broadway Play New Tracks, Cover Skinny Puppy In Hollywood, CA, Footage Of Entire Set Available». Theprp.com. August 25, 2010. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY: First 500 People In Line For Avalon Show To Receive Free Single». Blabbermouth.net. August 19, 2010. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SCARS ON BROADWAY: 'F**king' Video Released». Blabbermouth.net. March 14, 2011. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «Scars on Broadway Tease New Song 'Guns Are Loaded'». Loudwire.com. February 26, 2012. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ Lafon, Mitch. «Interview with System Of A Down drummer John Dolmayan». Puregrainaudio.com. Արխիվացված է օրիգինալից July 1, 2019-ին. Վերցված է March 7, 2020-ին.
- ↑ «System of a Down Drummer John Dolmayan Exits Scars on Broadway». Loudwire.com. August 23, 2012. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «Scars On Broadway – October 10, 2012». Digitaldiversion.net. October 11, 2012. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «New SCARS ON BROADWAY Lineup Performs Live For First Time (Video)». Blabbermouth.net. September 28, 2012. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ Perez, Franky. «Facebook Wall Post». Facebook. Վերցված է September 27, 2012-ին.
- ↑ «SYSTEM OF A DOWN Guitarist Talks New SCARS ON BROADWAY Album». Blabbermouth.net. November 14, 2012. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «System of a Down's Daron Malakian Recording New Scars on Broadway Album by Himself». Loudwire.com. November 14, 2012. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SYSTEM OF A DOWN Guitarist To Release New Video, Single From SCARS ON BROADWAY Project». Blabbermouth.net. April 16, 2018. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ 46,0 46,1 46,2 «System of a Down Guitarist Talks First Solo Music in Eight Years». Rolling Stone. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «System Of A Down's Daron Malakian To Release New Scars On Broadway Album — Kerrang!». Kerrang!. April 17, 2018. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ Kalepanagos, Panos. «DARON MALAKIAN AND SCARS ON BROADWAY: "Lives" (new video clip)». Metal Hammer. Վերցված է June 11, 2018-ին.
- ↑ «SYSTEM OF A DOWN's DARON MALAKIAN Releases 'Lives' Single, Video From SCARS ON BROADWAY Project». Blabbermouth.net. April 23, 2018. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ 50,0 50,1 «Daron Malakian Says SCARS ON BROADWAY's New Album Could Have Been New SYSTEM OF A DOWN Music». Metalinjection.net. April 24, 2018. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «Daron Malakian on Roxx.gr: "Gie mou" cover will be on dictator». Roxx.gr. April 25, 2018. Վերցված է April 25, 2018-ին.
- ↑ Peters, Mitchell (May 4, 2008). «SOAD duo in». Reuters.com. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SYSTEM OF A DOWN Guitarist Preps New Band». Blabbermouth.net. June 8, 2006. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ Cromelin, Richard (July 28, 2008). «Scars on Broadway's Daron Malakian takes a read of the times». Los Angeles Times. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ Lester, Paul (July 23, 2008). «No 355: Scars on Broadway». The Guardian. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «SYSTEM OF A DOWN Guitarist Wants SCARS ON BROADWAY To 'Have Its Own Identity'». Blabbermouth.net. January 15, 2008. Վերցված է April 24, 2018-ին.
- ↑ «Daron Malakian and Scars On Broadway played their whole repertoire on a come-back show in LA». Ultimate-guitar.com.
- ↑ «Billboard 200: Week of August 16, 2008». Billboard. Վերցված է September 14, 2022-ին.
- ↑ 59,0 59,1 59,2 59,3 59,4 59,5 «Scars On Broadway – Scars On Broadway». australian-charts.com. Վերցված է September 14, 2022-ին.
- ↑ «Canadian Albums: Week of August 16, 2008». Billboard. Վերցված է September 14, 2022-ին.
- ↑ «Scars On Broadway – Scars On Broadway». hitparade.ch (գերմաներեն). Վերցված է September 14, 2022-ին.
- ↑ «Scars on Broadway | full Official Chart History». Official Charts Company. Վերցված է September 14, 2022-ին.
- ↑ «Scars on Broadway Official Site». Scarsonbroadway.com. August 15, 2008. Արխիվացված է օրիգինալից October 7, 2011-ին. Վերցված է October 11, 2011-ին.
- ↑ «Music Video News: Interscope». Video Static. Արխիվացված է օրիգինալից August 2, 2011-ին. Վերցված է July 6, 2011-ին.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- Scars on Broadway AllMusic կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Scars on Broadway» հոդվածին։ |
|