The Most Beautiful Moment in Life, Part 1
The Most Beautiful Moment in Life, Part 1 | ||||
---|---|---|---|---|
Bangtan Boys-ի Մինի-ալբոմ | ||||
Թողարկված | 2015 թվականի ապրիլի 29 | |||
Ձայնագրված | 2015 | |||
Ժանր | Դենս-փոփ, Հիփ-հոփ, R&B, K-pop | |||
Տևողություն | 31:27 | |||
Լեզու | Կորեերեն | |||
Լեյբլ | Big Hit Entertainment | |||
Պրոդյուսեր | Pdogg | |||
Bangtan Boys-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
The Most Beautiful Moment in Life, Part 1 (կորեերեն՝ 화양연화 pt.1, ռոմանացում՝ Hwayang-yeonhwa pt.1), BTS հարավկորեական բոյ բենդի երրորդ մինի-ալբոմը։ Թողարկվեց 2015 թվականի ապրիլի 29-ին, ինչպես առաջին ալբոմ իրենց երկու ալբոմներից կազմված պրոեկտից, որը կենտրոնացած է «երիտասարդության» վրա։ Կազմված է 9 երգից, «I Need U» գլխավոր սինգլը ներառյալ։ Հունիսին խումբը զբաղված էր «Dope» երգի գովազդով։
2015 թվականին The Most Beautiful Moment in Life, Part 1-ը Հարավային Կորեայում 6-րդ ամենագնվող ալբոմն էր։
Պատրաստում և ռելիզ
2015 թվականի ապրիլի 17-ին YouTube-ում թողարկվեց անիմացիոն թրեյլեր խմբի վերադարձի առթիվ։ Ապրիլի 19-ին Big Hit-ը հայտարարեց ալբոմի անունը և թողարկեց մի քանի պրոմո-նկարներ։ Ապրիլի 26-ին թողարկվեց ալբոմի նախադիտումը, ինչը հաստատեց «I Need U»-ն, ինչպես գլխավոր սինգլ։ Ապրիլի 23-ին թողարկվեց «I Need U» տեսահոլովակի տիզեր և հեշթեգ «#INEEDU»-ն Թվիթթերի համաշխարհային թրենդերում էր։
Ալբոմն առաջինը դարձավ, որտեղ յուրաքանչյուր անդամ մասնակցում էր երգերի տեքստերի գրման կամ երաժշտության պրոդյուսերավորման մեջ։ Չնայած նրան, որ ալբոմի անունը թարգմանվում է ինչպես, «ամենագեղեցիկ պահերը կյանքում», խումբը ցանկանում է արտահայտել բոլոր դժվարությունները, որոնց միջով անցնում են երիտասարդները։ Ռեփ Մոնսթրը և Շուգան ի պատասխան նյութի պատրաստման ժամանակի երկարությանը բացատրեցին, որ իրենց յուրաքանչյուր ալբոմի վրա նրանք աշխատում են, ինչպես կաշխատեին լիարժեք ստուդիականի վրա, և յուրաքանչյուր անդամ ցանկանում է «պատմել շատ լավ պատմություններ»։ MWave-ի համար հարցազրույցում խումբը պատմեց, որ «I Need U»-ին ավելի շատ ժամանակ են հատկացրել, քան իրենց մնացած սինգլներին. ««I Need U»-ի վրա աշխատելիս մենք երեք կամ չորս անգամ ավելի շատ ժամանակ ենք ծախսել, համեմատած մյուս երգերին։ Կան 4 տարբերակներ միևնույն բիթերով։ Սա մշտական խմբագրմամբ երգ է։ Մենք շատ ջանքեր ենք ներդրել և գոհ ենք դրանից»։
Փրոմոուշեն
2015 թվականի ապրիլի 30-ին խումբը ելույթ ունեցավ M! Countdown-ում։ Նրանք շարունակեցին փրոմոուշենը MBC-ի, SBS-ի, Arirang TV-ի և KBS-ի երաժշտական շոուներում, չնայած այն փաստին, որ «Fun Boys»-ը և «Converse High»-ը պիտանի չէին KBS-ում հեռարձակման համար, և վերջինները դարձան անհամապատասխան նաև MBC-ի համար։ Ընդհանուր առմամբ նրանք հաղթանակ են տարել 5 անգամ տարբեր երաժշտական ծրագրերում։
Տեսահոլովակ
«I Need U»-ի տեսահոլովակը թողարկվեց 2015 թվականի ապրիլի 29-ին, և այնտեղ ավելի շատ ուշադրությունը տրվում է դերասանական խաղին, այլ ոչ թե պարարվեստին, ինչը բավականին ոչ սովորական էր խմբի տեսահոլովակների համար։ 16 ժամում տեսահոլովակը հավաքեց ավելի քան մեկ միլլիոն դիտում։ Տրված տարբերակը ուներ 15+ տարիքային սահմանափակում, իսկ մայիսի 10-ին թողարկվեց օրիգինալ տարբերակը 19+ տարիքային սահմանափակմամբ։
Հունիսի 23-ին թողարկվեց «Dope» երգի տեսահոլովակը, որը հավաքեց մեկ միլիոնից ավելի դիտում, 15 ժամում։ 2016 թվականի հոկտեմբերի 24-ին տեսահոլովակը հավաքեց 100 միլիոնից ավելի դիտում՝ դառնալով խմբի ամենադիտվող տեսահոլովակը և առաջինը, որ գրանցեց այդպիսի արդյունքներ։
Թրեք-ցանկ
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Վերադաշնակում | Տևողություն | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Intro: 화양연화» (Intro: HwaYang YeonHwa / Intro: The Most Beautiful Moment in Life) | Slow Rabbit, Շուգա | Slow Rabbit | Slow Rabbit | 2:03 | ||||
2. | «I Need U» | Pdogg, Վի | Pdogg | Pdogg | 3:31 | ||||
3. | «잡아줘» (Jabajwo / Hold Me Tight) | Slow Rabbit, Pdogg, Վի, Rap Monster, Շուգա, Ջեյ Հոփ | Slow Rabbit, Վի | Slow Rabbit | 4:35 | ||||
4. | «Skit: Expectation!» | Pdogg, Bang Si-hyuk | 2:27 | ||||||
5. | «쩔어» (Jjeoreo / Dope) | Pdogg, Բան Շիհյոկ, Ջոնգ Հոսոկ, Rap Monster, Շուգա, | Pdogg | Pdogg | 4:00 | ||||
6. | «흥탄소년단» (Heungtan-Sonyeondan / Boyz with Fun) | Շուգա, Pdogg, Բան Շիհյոկ, Rap Monster, Ջեյ Հոփ, Կիմ Սոկջին, Ջիմին | Շուգա, Pdogg | Շուգա, Pdogg | 4:04 | ||||
7. | «Converse High» | Pdogg, Slow Rabbit, Rap Monster, Շուգա, Ջեյ Հոփ | Pdogg, Slow Rabbit | Pdogg, Slow Rabbit | 3:29 | ||||
8. | «이사» (Isa / Moving On) | Pdogg, Rap Monster, Շուգա, Ջեյ Հոփ | Pdogg | Pdogg | 4:52 | ||||
9. | «Outro: Love Is Not Over» | Չոնգուկ, Slow Rabbit, Pdogg, Ջին | Չոնգուկ, Slow Rabbit | Չոնգուկ, Slow Rabbit | 2:23 | ||||
30:04 |
Չարտեր
Շաբաթական չարտեր
Չարտ (2015) | Բարձրագույն դիրքը |
---|---|
Gaon Album Chart[1] | 1 |
Billboard World Albums Chart | 2 |
Billboard Top Heatseekers | 6 |
Billboard Independent Albums | 20 |
Oricon Albums Chart[2] | 24 |
Ամսական չարտեր
Չարտ (2015) | Բարձրագույն пդիրք |
---|---|
Gaon Albums Chart[3] | 2 |
Oricon Albums Chart[4] | 45 |
Տարեկան չարտեր
Չարտ (2015) | Բարձրագույն դիրքը |
---|---|
Gaon Albums Chart[5] | 6 |
Վաճառք և սերտիֆիկացումներ
Չարտ | Վաճառքներ |
---|---|
Gaon-ի ֆիզիկական վաճառքներ | 297,264+ |
Oricon-ի ֆիզիկական վաճառքներ | 12,061+ |
Billboard-ի ֆիզիկական վաճառքներ | 2,000+ |
Մրցանակներ և անվանակարգեր
Երաժշտական մրցանակներ
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք | Հղումներ |
---|---|---|---|---|
2015 | Mnet Asian Music Awards | Տարվա ալբոմ | Առաջադրված | [6] |
2016 | Golden Disk Awards | Բոնսան Սկավառակ | Հաղթանակ | [7] |
Seoul Music Awards | Բոնսան Մրցանակ | Հաղթանակ | [8] |
Երաժշտական ծրագրեր
Երգ | Ծրագիր | Ամսաթիվ |
---|---|---|
«I Need U» | The Show | 2015 թվականի մայիսի 5[9] |
'M! Countdown | 2015 թվականի մայիսի 7 года[10] | |
Music Bank | 2015 թվականի մայիսի 8[11] | |
The Show | 2015 թվականի մայիսի 12[12] | |
Show Champion | 2015 թվականի մայիսի 13[13] |
Ծանոթագրություններ
- ↑ South Korea's Gaon chart's weekly album sales from May 3-9, 2015 (in Korean) Originally from Gaon Music Chart (May 2015). Archived on July 29, 2015. Retrieved on July 19, 2015.
- ↑ «オリコン週間 CDアルバムランキング 2015年04月27日〜2015年05月03日 21〜30位». ORICON STYLE.
- ↑ South Korea's Monthly Gaon Albums Chart (in Korean) Originally from Gaon Music Chart (May 2015). Archived on July 19, 2015. Retrieved on July 19, 2015.
- ↑ Oricon Style Monthly Chart Originally from Oricon Albums Chart (May 2015). Archived on July 29, 2015. Retrieved on July 29, 2015.
- ↑ 2015 Gaon Yearly Album Chart Originally from Gaon Album Chart. Retrieved on January 11, 2016.
- ↑ Sylphid. «2015 MAMA: BIGBANG and EXO Take Home The Grand Prizes». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Winners of the "30th Golden Disk Awards" - Day 1 & Day 2 – Koreaboo». Koreaboo (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ ilmare42. «Winners of 25th Seoul Music Awards». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
{cite web}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «BTS Takes First-Ever Music Show Win on "The Show" with "I Need You"». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «BTS Takes Home First M!Countdown Win With "I NEED U"». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «BTS's "I Need U" Wins First Place on "Music Bank"». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «BTS gains 2nd consecutive win for "I Need U" on SBS MTV's "The Show"». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «BTS Take Home 5th Music Show Trophy For 'I Need U'». Արխիվացված է օրիգինալից 2017-01-19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.