Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
W ― Երկու աշխարհ (հանգըլ՝ 더블유, ԿՆՌ՝ Deobeuryu), 2016 թվականի հարավկորեականդորամա (հեռուստասերիալ)։ Գլխավոր դերերը մարմնավորել են Լի Ջոնգ Սոկը և Հան Հյո Ջուն։ Հեռարձակվել է չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 22:00-ին (KST), MBC հեռուստաալիքի եթերում։ Այս դրաման Հան Հյո Ջուի առաջին հեռուստասերիալն է՝ 6 տարվա ընդմիջումից հետո[2][3][4][5]։
Սյուժե
Ֆանտաստիկ պատմություն Յոն Ջու անունով կին վիրաբույժի և գործարար-արկածախնդիր Կան Չոլի մասին։ Կանը Հարավային Կորեայում լույս տեսնող ամենահայտնի և սիրված կոմիքսի գլխավոր հերոսն է, իսկ կոմիքսի հեղինակը Յոն Ջուի հայրն է։
Չնայած այն հանգամանքին, որ նրանք ապրում են մեր ժամանակի Սեուլում, նրանք գտնվում են տարբեր աշխարհներում։ Իրադարձությունները միահյուսված են իրականության և պատրանքի միջև։ Եվ ինչ-որ մի պահ հերոսների ճակատագրերը հատվում են։