1964 թուական
1964 թուական, նահանջ տարի, 20րդ դարու 64րդ տարին է
Դէպքեր
Յունուար
- 29 Յունուար-էն մինչեւ 9 Փետրուար Աւստրիոյ Ինսպրուքին մէջ կայացան Ձմեռային Ողիմպիական խաղերը
Փետրուար
- 11 Փետրուար՝ յոյներու եւ թուրքերու միջեւ բախումներ Լիմասոլին մէջ, Կիպրոս
Մարտ
- 6 Մարտ՝ Քասիւս Քլէյը յայտարարեցաւ[1] իր անունը Մուհամմէտ Ալի դարձնելու մասին
Ապրիլ
- 24 Ապրիլ՝ Քոփընհակընի մէջ անյայտ անձինքը գողցած են[2] Ջրահարսի արձանի գլուխը
- 26 Ապրիլ՝ Թանկանեիքան եւ Զանզիպարը միաւորուելով կազմաւորեցին Թանզանիան
Մայիս
- 1 Մայիս՝ թողարկուեցաւ Պէյսիք (BASIC-Beginner's All-purpose Symbolic Instruction Code) ծրագրաւորման լեզուն[3][4]
- 24 Մայիս-25 Մայիս՝ Փերու-Արժանթին ֆութպոլային խաղէն ետք անկարգութիւններուն[5] զոհուեցան 319 հոգի
Յունիս
- 11 Յունիս՝ Յունաստանը մերժած է Թուրքիոյ հետ Կիպրոսի վերաբերեալ բանակցութիւնները
Յուլիս
- 6 Յուլիս՝ Մալաուին ստացաւ անկախութիւն Միացեալ թագաւորութենէն
- 21 Յուլիս՝ Սինկափուրին մէջ չինացիներու եւ մալայներու միջեւ ընդհարումներու[6] զոհեր դարձած են 22 հոգի
Սոպտեմբեր
- 21 Սեպտեմբեր՝ Մալթան ստացաւ անկախութիւն Միացեալ թագաւորութենէն
Հոկտեմբեր
- 1 Հոկտեմբեր՝ Թոքիոյի եւ Օսաքայի միջեւ սկսաւ գործել Շինքանսէն[7] բարձր արագութեան երկաթուղային գիծը
- 5 Հոկտեմբեր՝ քսաներեք տղամարդ եւ երեսունմեկ կին Պերլինի պատի միջով անցան[8] Արեւմտեան Պերլին
- 10 Հոկտեմբեր-24 Հոկտեմբեր՝ Ողիմպիական խաղերը Թոքիոյին մէջ
- 14 Հոկտեմբեր-15 Հոկտեմբեր՝ Նիքիթա Խրուշչովը զրկեցին[9] Խորհրդային միութեան ղեկավարի պաշտօնէն
Նոյեմբեր
- 9 Նոյեմբեր՝ Միացեալ թագաւորութեան մէջ ընդունուեցաւ մահապատիժը վերացնելու որոշում
Անծանօթ ամսաթիւով
- Միքիս Թէոտորաքիս կը յօրինէ «Ալեքսիս Զորպաս» Αλέξης Ζορμπάς կամ Zorba the Greek ժապաւէնին երաժշտութիւնը, ծանօթ իբրեւ «Սիրթաքի» Συρτάκι
- Ուոլթ Տիզնի ընկերութեան կողմէ կ՛ արտադրուի երեւակայական երաժշտական Մերի Փոփինս ժապաւէնը
Ծնունդներ
Տե՛ս նաեւ՝ Ստորոգութիւն:1964 ծնունդներ
Յունուար
- 17 Յունուար Միշէլ Ֆէյրլի Michelle Fairley հիւսիսիրլանտական դերասանուհի
Փետրուար
- 19 Փետրուար Կարօտ Մկրտչեան (անհետ կորած 1992) Արցախի պատերազմի մասնակից
- 2 Փետրուար Ռազմիկ Փանոսեան Razmik Panossian գանատահայ քաղաքագէտ
Յունիս
- 15 Յունիս Քորթնի Քոքս Courtney Cox ամերիկացի դերասանուհի, բեմադրող եւ արտադրող
- 22 Յունիս Տան Պրաուն Dan Brown ամերիկացի գրող եւ լրագրող
Յուլիս
- 16 Յուլիս Նինօ Պուրճանաձէ ნინო ბურჯანაძე վրացի պետական եւ քաղաքական գործիչ
Սեպտեմբեր
- 10 Սեպտեմբեր Մա Իւն 马云 չինացի գործարար
Հոկտեմբեր
- 8 Հոկտեմբեր Վաչէ Տաղլեան (մ.1983, Լիզպոն, Փորթուկալ) «Նեմեսիս» գործողութիւնն իրականացնող
Մահեր
Տե՛ս նաեւ՝ Ստորոգութիւն:1964 մահեր Մարտ
- 9 Մարտ․ Էտկար Մանաս, միջազգային գնահատանքի արժանացած հայազգի երաժշտագէտ, յօրինող եւ խմբավար
Օգոստոս
- 1 Օգոստոս․ Գրիգոր Ամիրեան (ծն.1880, Պայպուրդ, Արեւմտեան Հայաստան) հասարակական գործիչ
Սեպտեմբեր
- 28 Սեպտեմբեր․ Անրի Կրեկուար Henri Grégoire (ծն.1881) պելճիքացի հելլենագէտ, բիւզանդագէտ, հայագէտ
Անստոյգ օրով՝
- Վահան Ալթունեան (ծն.1888, Կ.Պոլիս) բժիշկ
- Գրիգորի Սարգիսով (ծն.1902, Փիաթիկորսք) հայ խորհրդային բեմադրիչ
Ծանօթագրութիւններ
- ↑ Wagner Laura (June 10, 2016)։ «Մուհամմէտ Ալին Իր Անունը 1964-ին Փոխած է» – via Slate
- ↑ Տարիքը Չը Պաշտպաներ Ջրահարսը Չարագործներէնգերմաներէն՝ {1}
- ↑ Kemeny John G., Kurtz Thomas E. (1964)։ Basic: a manual for BASIC, the elementary algebraic language designed for use with the Dartmouth Time Sharing System. (English) (1st հրտրկթն․)։ Hanover, N.H.: Dartmouth College Computation Center
- ↑ «Thomas E. Kurtz՝ Համակարգչային Ծրագրաւորման Լեզուներու Պատմութիւն»։ cis-alumni.org։ արտագրուած է՝ June 13, 2017(անգլերէն)
- ↑ Piers Edwards (23 May 2014)։ «Լիմա 1964՝ Մարզադաշտի Ամենամահաբեր Պատահարը Աշխարհին Վրայ»։ BBC News։ արտագրուած է՝ 24 May 2014
- ↑ NLB Infopedia: 1964 Communal Race Riots
- ↑ Fukada, Takahiro, "Shinkansen about more than speed", The Japan Times, 9 December 2008, p. 3.
- ↑ Պերլին Անցնելու Վերջին Շանսը(անգլերէն)
- ↑ «Նիքիթա Սերկէյեւիչ Խրուշչեւ»։ Encyclopædia Britannica(անգլերէն)