Աճանան (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աճանան (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Աճանան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1880 թ. | ||
Այլ անվանումներ | Խալաջ | ||
Մակերես | 7,64 կմ² | ||
ԲԾՄ | 900 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 164[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Աճանան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Անուն
Գյուղի պաշտոնական անունը Աճանան է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Խալաջ անունով։ Աճանան է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։
Աշխարհագրություն
Գտնվում է Ողջի գետի հովտում՝ ծովի մակերևույթից 800-900 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 3 կմ դեպի հյուսիս-արևելք։
Պատմություն
Պատմամշակութային հուշարձաններ
Գյուղում կա եկեղեցի, իսկ շրջակայքում՝ Նեղոց և Տաճատի գյուղատեղիներ[3]։
Բնակչություն
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Աճանանի մշտական բնակչությունը կազմել է 164, առկա բնակչությունը՝ 152 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1988 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։ Ստորև ներկայացված է Աճանան գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 23 | 34[4] | 374 | 94 | 131 | 269 | 331 | 161[6] | 164[2] |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է կաթնաանսապահությամբ։
Օգտակար հանածոներ
Գյուղում կան պղնձարջասպի հանքեր։
Հասարակական կառույցներ
Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան (1980 թվականի դրությամբ)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան, 2008 թ., էջ 15-16։
- ↑ 4,0 4,1 4,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 621
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 267)։ |
|