Վաչագան Վերին

Գյուղ
Վաչագան Վերին
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՂափան
ՀամայնքՍյունիքի մարզ
Այլ անվանումներՎաչագան, Վաչական, Վաչաղան, Վաչաքենդ, Վեչագան, Վեղաքենտ, Վյաչեկան, Վչըգան, Վչքան
ԲԾՄ1188 մետր
Բնակչություն247 մարդ (1970)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Վաչագան Վերին (Աշխարհ)##
Վաչագան Վերին (Աշխարհ)

Վաչագան Վերին, գյուղ Հայկական ԽՍՀի Ղափանի շրջանում, Կապան քաղաքի հարավ-արևմտյան կողմում, բարձրադիր անտառապատ վայրում, Վաչագան գետի ակունքի մոտ։

Ղևոնդ Ալիշանը գյուղը նույնացնում էր Կովսական գավառի Վարժանտուք գյուղի հետ։

Պատմություն

Հնում մտնում էր Մեծ Հայքի Սյունիք Աշխարհի Աճանան գավառի մեջ։ Նույն՝ Վաչագան Վերին, անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։

Նոր հարկացուցակով (1781 թ.) Տաթևի վանքին տալիս էր տարեկան 2200 դահեկան պտղի հարկ։

1930-ականներին միացվել է Վաչագան Ներքին գյուղին, իսկ ապա երկուսը միասին մտել են Կապան քաղաքի շրջագծի մեջ։

Բնակչություն

Վաչագան Վերինի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1831 1873 1922
Բնակիչ 25 168 723

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում ունի XIII դարի կանգուն եկեղեցի[1]։

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 763

Արտաքին հղումներ