Բահառլու

Գյուղ
Բահառլու
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՂափան
ՀամայնքՍյունիքի մարզ
Այլ անվանումներԲաիրլու, Բահառլը, Բահարլու, Բհարլու
Բնակչություն358 մարդ (1979)
Ազգային կազմադրբեջանցիներ
Ժամային գոտիUTC+4
Բահառլու (Աշխարհ)##
Բահառլու (Աշխարհ)

Բահառլու, գյուղ Հայկական ԽՍՀի Ղափանի շրջանում, Ղափան շրջկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք, Գեղի գետի ստորին հոսանքի ձախ ափին։

Ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։

Պատմություն

Այս գյուղում հաստատվել են մոտակայքում գտնվող Կարաբաշ գյուղի բնակիչները՝ թողնելով այն լքված։

Բնակչություն

Բնակիչները ադրբեջանցիներ էին։

Բահառլուի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979
Բնակիչ 62 113 176 249 380 358

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն էր։ Գյուղում մեծ տարածում ունեն ընկուզենին, սալորենին և կեռասենին։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղից 2 կմ հարավ-արևելք գտնվում է 1930-ական թվականներին լքված Կարաբաշ գյուղի ավերակները։

Հասարակական կառույցներ

Բահառլուն ուներ բուժկայան։

Կրթություն

Գյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ, գրադարան[1]։

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 566

Արտաքին հղումներ