Միափորի լեռների հարավային լանջին, Գետիկի հովտում։ Մարզկենտրոն Գավառից գտնվում է 93 կմ հյուսիս-արևելք։ Այգուտ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1420 մետր բարձրության վրա։ Գյուղը գտնվում է մարզի ամենամեծ անտառում, աչքի է ընկնում հարուստ բուսաշխարհով և մրգատու ծառերով[3]։
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգուտի մշտական բնակչությունը կազմել է 911, առկա բնակչությունը՝ 776 մարդ[4]։ Գյուղը նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5]
Այգուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].