Գեղամաբակ
Գյուղ | |||
---|---|---|---|
Գեղամաբակ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1] | ||
ԲԾՄ | 2025 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 138[2] մարդ (2008 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գեղամաբակ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Գտնվում է Վարդենիս-Սոթք ճանապարհից աջ, Վարդենիս քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2025 մ բարձրության վրա։ Գեղամաբակ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գեղամաբակի մշտական բնակչությունը կազմել է 135, առկա բնակչությունը՝ 126 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5]։ Գեղամաբակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 131[4] | 219 | 242 | 408 | 371 | 522 | 663 | 37[7] | 115 | 135[3] |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային մշակաբույսերի, ծխախոտի մշակությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույց
Գյուղից արևելք գտնվում է քարայր-կացարանների համալիր (17-18 -րդ դդ.)։
Տես նաև
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ Գեղարքունիքի մարզի մարդահամար
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 511
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 53» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 623
|