Ծովասար

Գյուղ
Ծովասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳեղարքունիքի մարզ[1]
Այլ անվանումներԹազագյուղ
ԲԾՄ2100 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2708 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծովասար (Հայաստան)##
Ծովասար (Հայաստան)
Ծովասար (Գեղարքունիքի մարզ)##
Ծովասար (Գեղարքունիքի մարզ)

Ծովասար (մինչև 2006 թ.՝ Թազագյուղ), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում։ Մյուս գյուղերի համեմատությամբ Ծովասարն ունի բարձրլեռնային դիրք։ Ծովասարի ամեն մի անկյունից երևում է Սևանա լիճը։ Նրա հարակից գյուղերն են՝ Ծակքարը, Լիճքը և Ձորագյուղը։ Ծովասարը շրջապատված է բարձր լեռներով, որոնցից մեկը Ծովասար լեռն է, իսկ մյուսը՝ Արմաղանը, իսկ հեռվում՝ Սևանա լճի ամբողջ երկայնքով՝ նաև Գեղամա լեռները։ Ծովասար է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծովասարի մշտական բնակչությունը կազմել է 2708, առկա բնակչությունը՝ 2228 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1829 և 1878 թթ. եկել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գյուղերից[4]։ Ծովասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 77 մարդ [5]
1873 569 մարդ [6]
1897 903 մարդ [5]
1926 1393 մարդ [5]
1939 1567 մարդ [5]
1959 1584 մարդ [5]
1970 2138 մարդ [5]
1979 2056 մարդ [5]
1989 2069 մարդ [5]
2001 2559 մարդ [5]
2011 2708 մարդ [2]


Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ և արտագնա աշխատանքով հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնություն։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 386
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 103. — 184 p.
  6. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.