Անձավ (Վանի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անձավ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Անձավ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Վանի գավառակ | |
Այլ անվանումներ | Անզապ, Անզավ, Անզաֆ, Անզաֆֆ, Անզեվ, Անձապ, Անձեվ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | անձավցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 65000 | |
|
Անձավ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից հյուսիս-արևելք, հարթավայրում։
Պատմություն
Բնակիչները գործուն մասնակցություն են ունեցել 1915 թվականի Վանի ինքնապաշտպանական մարտերին։
Բնակչություն
1850-ական թվականներին ուներ 8 տուն՝ 60 հայ բնակչով։ XX դարի սկզբին հայերի հետ նաև ապրում էին մի քանի տուն եզդի քրդեր։
Տնտեսություն
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
Անձավում գտել են ուրարտական թագավոր Մենուա Ա-ի սեպագիր մի քանի արձանագրություններ։ Գյուղի մոտակայքում նշմարվում են նաև հին բերդի ավերակներ[2]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Վանի նահանգի Վանի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 279
Աղբյուրներ
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն