Նարեկ (Վանի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նարեկ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Նարեկ | ||
Yemişlik | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Վանի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 824[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 432 | |
Փոստային ինդեքս | 65700 | |
Փոստային ինդեքսներ | 23350 | |
Ավտոմոբիլային կոդ | 65 | |
Պաշտոնական կայք | yerelnet.org.tr/koyler/koy.php?koyid=264102 (թուրքերեն) | |
|
Նարեկ (թուրքերեն՝ Yemişlik), գյուղ Արևմտյան Հայաստանում` Վանի վիլայեթի Վանի գավառում։
Նարեկ գյուղը եղել է պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառի կազմում։ X դարում այստեղ հիմնվել է հայոց միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցը՝ Նարեկավանքը՝ իր Սբ. Սանդուխտ և Սբ. Աստվածածին եկեղեցիներով և Գրիգոր Նարեկացու մատուռ-դամբարանով, ուր ուխտի են եկել Հայաստանի տարբեր ծայրերից։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայաթափվելը գյուղն ամբողջությամբ եղել է հայաբնակ և ունեցել շուրջ 250 տուն։
Նարեկավանքից 2 կմ հեռավորությամբ եղել է Սուրբի ճգնավայրը՝ սրբատեղի քարայրը։ Ներկայումս վանական համալիրն ամբողջովին ոչնչացված է։ Վանական համալիրը հիմնովին ավերվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Տեղի հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ 1951 թ. Վանի նահանգի նահանգապետի որոշմամբ գյուղը վերանվանվեց` ստանալով Եմիշլիք անվանումը, սակայն մինչ այսօր բնակչության կողմից լայն օգտագործվում է հին հայկական "Նարեկ" անվանումը։ Ներկայում գյուղը կրում է Եմիշլիք անվանումը, գտնվում է Թուրքիայի Վանի նահանգի Գևաշի գավառում։
Նարեկ գյուղում է ծնվել հայ մեծ բանաստեղծ, հոգևորական, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին (951-1003)։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 203)։ |