Արալկում
Արալկում (Արալ ու թյուրքերեն կում` ավազ), նոր անապատ, որ ձևավորվել է չորացած Արալի ծովի տեղում[1]։ Ավազաաղային անապատը գտնվում է Ուզբեկստանի և Ղազախստանի տարածքում՝ Կարակումներ և Կիզիլկում անապատների հյուսիսարևմտյան վերջավորության մոտ։ Անապատը կոչում են նաև Ակկում (Սպիտակ անապատ)[2]։
2005 թվականին Կոկարալի ամբարտակի կառուցումից հետո Հյուսիսային Արալը վերականգնվում է, սակայն Հարավային Արալը չորանում է` մեծացնելով Արալկում անապատի ավազանը։
Անապատացման արդյունքում խիստ կրճատվել է շրջանի կենսաբազմազանությունը. մոտ 200 տեսակ բուսական ու կենդանական տեսակ ոչնչացել է[3]։ Չորացած ծովի հատակի ներկայիս բուսատեսակները զարգացել են 1960 թվականից։ Այն ներկայացնում էր 34 ընտանիքի բույսեր` 134 ենթակարգով ու 300 տեսակով։ Հիմնական ներկայացուցիչներն են Salicornia europaea, Suaeda crassifolia, Tripolium vulgare ավազակավային հիմքում, ինչպես նաև Suaeda acuminata և Atriplex fominii ավազային հիիմքում[4]։
Արալկումը զբաղեցնում է 38.000 կմ² մակերես[5]։ Այն քամու ուժգին հոսանքների աղբյուր է։ Փոշոտ փոթորիկները տարեկան անապատից տարածում են մոտ 100 միլիոն տոննա թունավոր աղեր ու փոշի։ Մանր փոշին, որ բարձրանում նախկին ջրային տարածքի հատակից, պարունակում է հանքային պարարտանյութեր, պեստիցիդներ, որոնք ծովի մեջ էին հայտնվել շրջակա դաշտերի՝ ջրերով ողողման արդյունքում։ Անապատի վրայով արևելքից արևմուտք անցնում է օդային հզոր հոսանք, որի պատճառով աերոզոլները արագ տարածվում են Կենտրոնական Ասիայի շրջանում։
Արալկումի թունավոր նյութեր են հայտնաբերվել Անտարկտիդայի պինգվինների արյան մեջ, Գրենլանդիայի սառցադաշտերում, Նորվեգիայի անտառներում, Բելառուսի դաշտերում և այլ վայրերում[1]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «State of Environment of the Aral Sea Basin» (անգլերեն). Regional report of the Central Asian States. 2000. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Экология. Экологическая катастрофа Аральского моря». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ E. Oteniyazov Ecologic Situation of the Aral Sea Region(անգլ.) // Radiation Safety Problems In The Caspian Region : Сб. — Springer, 2004. — С. 13—16.
- ↑ Walter Wucherer, «Primary succession on the dry sea floor of the Aral Sea» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ փետրվարի 25-ին., University of Bielefeld, Department of Ecology
- ↑ «Аралкум наступает. Новая азиатская пустыня». centrasia. 2003-05-28. Վերցված է 2009 թ․ մայիսի 14-ին.
Արտաքին հղումներ
- Վ. Ռախմանով, Աշխարհի ամենաերիտասարդ անապատը` Արալկում
- Siegmar-W. Breckle Combating desertification and rehabilitation of the salt deserts in the region at the Aral Sea Արխիվացված 2010-03-05 Wayback Machine
- «Evaporation of the Aral Sea : Feature Articles» (անգլերեն). Earth Observatory. 2009 թ․ մայիսի 20. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արալկում կատեգորիայում։ |
|