Կարակումներ (թուրքմ.՝ Garagum), ավազային անապատԿենտրոնական Ասիայի հարավում։ Զբաղեցնում են Թուրքմենական տարածքի հիմնական մասը։ Գտնվում են Սարիղամիշի իջվածքի, Ամուդարյայի հովտի, Կարաբիլ և Բադխիզ բարձունքների, Կոպետդաղի մերձլեռնային հարթավայրի ու Արևմտյան Ուզբոյի հնահունի միջև։ Տարածությունը մոտ 350 000 կմ² է։ Բաղկացած են Անդրունգուզյան, Կենտրոնական և Հարավ-Արևելյան կարակումներից։ Բլրաշատ, խիստ կտրտված թեք հարթավայր է՝ կազմված ավազային նստվածքներից։ Բնորոշ են թաքիրներն ու շոռերը։ Տարածքի 5%-ը զբաղեցնում են բարխանները, մեծ մասը՝ բջջաթմբային կիսաբուսածածկ ավազուտները։ Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5° -3 °C է, հուլիսինը՝ 28°-34 °C, տարեկան տեղումները՝ 60—150 մմ։ Կարակումների հյուսիսարևելյան սահմանով է հոսում Ամուդարյան։ Թեջենն ու Մուրղաբը կորչում են ավազուտներում։ Կարակումները հարուստ են գրունտային ջրերով։ Տարածված են մոխրահողերը, իջվածքներում՝ աղուտներն ու թաքիրները։ Տարածքը գարնանը ծածկվում է էֆեմերային բուսականությամբ։ Կենդանիներից կան ջեյրան, գայլ, շատ են կրծողները, թռչուններն ու սողունները։ Կարակումները օգտագործվում են որպես արոտավայր։ Կարակումները հարուստ են նավթով, ծծմբով, գազով։ Կան անասնապահական տնտեսություններ, ջրհորներ, կառուցվել են ջրանցքներ (Կարակումի ջրանցք), գազամուղներ (Միջին Ասիա-Կենտրոն)։ Անտառապատվում են ավազուտները։ Այստեղ է աշխարհում հնագույն՝ Թուրքմենականի ԳԱ Ռեպետեկի գիտահետազոտական ավազային կայանը։
• Amargosa անապատ
• Baja California անապատ
• Black Rock անապատ
• Carcross անապատ
• Channeled scablands
• Chihuahuan անապատ
• Escalante անապատ
• Gran Desierto de Altar
• Great Basin
• Great Salt Lake անապատ
• Jornada del Muerto · Մոխավե (Մահվան հովիտ) · Okanagan անապատ
• North American Arctic
• Owyhee անապատ
• Painted անապատ
• Red անապատ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 299)։