Արմենակավան

Գյուղ
Արմենակավան
ադրբ.՝ Xaçındərbətli
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
ՀամայնքԱղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
Մակերես526.52 կմ²
ԲԾՄ684 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն83 մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արմենակավան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Արմենակավան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Արմենակավան, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 15 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 31 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

Համայնքը հարթավայրային է, ունի 526.52 հա տարածք, որից 428.65 հա գյուղատնտեսական նշանակության, 28.12 հա անտառային հողեր։ Արմենակավան համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։

Բնակչություն

Արմենակավան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 83 մարդ, կա 17 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 62 76 75

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմություն

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Հասարարակական կառույցներ

Համայնքում գործում են գյուղապետարան, գործում է բուժկետ, Խրամորթի միջնակարգ դպրոցի Արմենակավանի մասնաճյուղը, որտեղ սովորում են 8 աշակերտներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.