Ծաղկաշատ (գյուղ, Ասկերանի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշատ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծաղկաշատ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի
ՀամայնքԽոջալուի շրջան
ԲԾՄ813 մետր
Բնակչություն202[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծաղկաշատցի
Ժամային գոտիUTC+4
Ծաղկաշատ (գյուղ, Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ծաղկաշատ (գյուղ, Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Ծաղկաշատը (ադրբեջանական անունը՝ Ղշլաղ) գյուղ է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Ասկերան շրջկենտրոնից 7 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 23 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

Համայնքը լեռնային է, ունի 943,9 հա տարածք, որից 777,2 հա գյուղատնտեսական նշանակության, 102,49 հա անտառային հողեր։ Ծաղկաշատ համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 10 աղբյուրներ` «Զրգարին», «Նով», «Ծետ», «Խրդավերին», «Թխկե», «Մեծ ջուր», «Վերած», «Հոռաղբյուր», «Լուսակերչ» և «Կարմիր»։

Բնակչություն

Ծաղկաշատ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 172 մարդ, կա 55 տնտեսություն։

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 184 181 183

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Տեսարժան վայրեր

Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Աստվածածին եկեղեցի (XIX դ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), աղբյուր (XIX դ.), ջրաղաց (XIX դ.), ձիթհանք (XIX դ.), խաչքար (XIII դ.), գյուղատեղի «Վաքա» (XII-XIII դդ.), ամրոց (վաղ միջնադար), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), հաշվառված է 35 հուշարձան։

Հասարարակական կառույցներ

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 22 աշակերտներ[3]։

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ

  1. Nagorno-Karabakh Republic (self-proclaimed) (անգլ.)
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 57.{cite book}: CS1 սպաս․ location missing publisher (link)