Բերքաձոր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերքաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Բերքաձոր
ադրբ.՝ Armenabad
ԵրկիրԱրցախ Արցախ
ՀամայնքԽոջալուի շրջան և Ասկերանի շրջան
Մակերես1127.67 կմ²
ԲԾՄ619 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն195 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Բերքաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Բերքաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Բերքաձոր, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 12 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 6 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

Համայնքը լեռնային է, ունի 1127.67 հա տարածք, որից 354.14 հա գյուղաատնտեսական նշանակության, 281.0 հա անտառային հողեր։ Բերքաձոր համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետը։

Բնակչություն

Բերքաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 195 մարդ, կա 50 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 62 76 75

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ, կան պետական տարբեր համակարգերի աշխատողներ։

Տեսարժան վայրեր

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ ք.ա. 2–1 հազ. պատկանող դամբարաններ, հաշվառված է 14 հուշարձան։

Հասարարակական կառույցներ

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 21 աշակերտներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.