Բասլաթա
Գյուղ | ||
---|---|---|
Բասլաթա | ||
աբխ.՝ Баслаҭа, վրաց.՝ ბესლეთი | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
Համայնք | Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն | |
ԲԾՄ | 120 մ | |
Բնակչություն | 2290 մարդ (2011) | |
Ազգային կազմ | աբխազներ, հայեր, վրացիներ, ռուսներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Բասլաթա (նաև` Բեսլեթի, Բասլա, նախկինում՝ Բեսլետկա, Կարմիր Բեսլետկա, աբխազերեն՝ Баслаҭа, վրաց.՝ ბესლეთი), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 5 կմ հյուսիս-արևելք, Բասլաթա գետի ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 120 մ բարձրության վրա։
Բնակչությունը
1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 1211 մարդ[1][2], իսկ 1989 թվականին՝ 2198 մարդ[3]։ Համաձայն 2011 թվականի հաշվառումների, գյուղի բնակիչների թիվը կազմել է 2290 մարդ, որոնցից 1230 (53,7%) - աբխազներ, 755 (33,0%) - հայեր, 171 (7,5%) - ռուսներ, 47 (2,1%) - վրացիներ, 35 (1,5%) - հույներ, 13 (0,6%) - ուկրաինացիներ և 39 (1,7%) այլ ազգերի ներկայացուցիչներ[4]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ ինտերնացիոնալ տարրական դպրոց, գրադարան և բուժկայան։
Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1897 թվականին։
Կարգավիճակը
Համաձայն բնակավայրը փաստացի վերահսկող և մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետության վարչական բաժանման, գտնվում է Սուխումի շրջանում, համաձայն Վրաստանի վարչական բաժանման, գտնվում է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Սուխումի մունիցիպալիտետում։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 409)։ ![]() |
|
|