Գրեբեշոկ (գյուղ)
Գյուղ | ||
---|---|---|
Գրեբեշոկ | ||
աբխ.՝ Аныханста, վրաց.՝ გრებეშოკი | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
Համայնք | Գագրայի շրջան | |
ԲԾՄ | 200 մ | |
Բնակչություն | 254 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր, Ռուսներ | |
|
Գրեբեշոկ կամ Անիխանստա (աբխազերեն՝ Аныханста, վրաց.՝ გრებეშოკი), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Գագրայից 5 կմ արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 200 մ բարձրության վրա։
Բնակչությունը
1959 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 371 մարդ` հիմնականում հայեր և ռուսներ[1][2]։ 1989 թվականին, գյուղի բնակչության թիվը 254 էր[3], հիմնականում կրկին հայեր և ռուսներ[4]։
Բնակիչները զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ։ Խորհրդային տարիներին գյուղում գործում էր առողջարան։ Երեխաները հաճախում էին Օրեխովո գյուղի հայկական ութամյա դպրոցը։
Գրեբեշոկի հայերը եկել են Սամսունից և Օրդուից` 1904 թվականին։
1992 թվականին, Աբխազիայի կառավարության կողմից գյուղը վերանվանվել է Անիխանստա։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 207)։ ![]() |
|