Վերին Մծարա
Վերին Մծարա (վրացերեն ՝ ზემო მწარა, Զեմո Մծարա), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում , Գուդաութայից 20 կմ հյուսիս -արևելք , Աափսթա գետի ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 280 մ բարձրության վրա։ Մտնում է Մծարայի գյուղական խորհրդի կազմի մեջ։
Բնակչությունը
1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 99 մարդ, հիմնականում հայեր [ 1] , իսկ 1989 թվականին՝ 144 մարդ[ 2] , կրկին հայեր[ 3] ։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի , եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ , անասնապահությամբ և մեղվաբուծությամբ ։ Գյուղն ունի հայկական տարրական դպրոց։
Հայերը եկել են Սամսունի շրջակա գյուղերից` 1879 թվականին։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։
Աբխազիայի հայաբնակ գյուղեր
Գագրայի շրջանի հայաբնակ գյուղեր Գուդաութայի շրջանի հայաբնակ գյուղեր Գուլրիփշի շրջանի հայաբնակ գյուղեր Սուխումի շրջանի հայաբնակ գյուղեր Օչամչիրայի շրջանի հայաբնակ գյուղեր Քաղաքներ Քաղաքատիպ ավաններ
The article is a derivative under the Creative Commons Attribution-ShareAlike License .
A link to the original article can be found here and attribution parties here
By using this site, you agree to the Terms of Use . Gpedia ® is a registered trademark of the Cyberajah Pty Ltd