Գաբրիելե Դ'Աննունցիո
Գաբրիելե Դ'Աննունցիո, կոմս (իտալ.՝ Gabriele D'Annunzio, ի ծնե՝ Գաեթանո Ռապանիետո-Դ'Աննունցիո (իտալ.՝ Gaetano Rapagnetto d'Annunzio)[6], մարտի 12, 1863[1][2][3][…], Պեսկարա, Իտալիայի թագավորություն[4] - մարտի 1, 1938[1][2][3][…], Գարդոնե Ռիվիերա, Իտալիա[4]), իտալացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ռազմական և քաղաքական գործիչ։
Եղել է Բելգիայում գտնվող Ֆրանսիական լեզվի և գրականության թագավորական ակադեմիայի անդամ։
Կենսագրություն
Գաետանո Ռապանիետո-դ'Աննունցիոն ծնվել է 1863 թվականի մարտի 12-ին Իտալիայի Աբրուցո նահանգի Պեսկարա քաղաքում։ 11 տարեկանում ընդունվել է Չիկոնինիի արտոնյալ քոլեջ։ Վաղ հասակում իր մոտ հայտնաբերել է բանաստեղծական տաղանդ։ Դպրոցական տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու, որի տպաքանակը բաժանել է դասընկերներին և մանկավարժներին։
Բայց ավելի ուշ իր վեպերում, բանաստեղծություններում և դրամայում Դ'Աննունցիոն արտացոլել է ոչ միայն ռոմանտիզմի, հերոսության և հայրենասիրության, այլև, հավասարապես, էպիկուրականության և էրոտիզմի ոգին։ Ուժեղ ազդեցություն է ունեցել ռուս ակմեիստների վրա։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբն առավել հայտնի և սիրված իտալացի գրող էր։
Նա մտերիմ հարաբերություններ է ունեցել Լուիզա Կազատիի (որը հայտնի է Իզաբելլա Ինգիրամիի կերպարով) և Էլեոնորա Դուզեի (որը նախատիպ է հանդիսացել Դ'Աննունցիոյի «Բոց» վեպում) հետ։ Գաբրիելե Դ'Աննունցիոյի «Երգեր անդրծովյան սխրանքների մասին» բանաստեղծությունների շարքը (1911 թվական) նվիրված է իտալա-թուրքական պատերազմին։ 1915-1918 թվականներին Դ'Աննունցիոն մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի մարտերին՝ սկզբում ավիացիոն կազմում, ապա վիրավորումից հետո հետևակում։ Ծառայության ընթացքում հասել է մինչև մայորի (ըստ այլ տվյալների՝ փոխգնդապետի) կոչման։ Պատերազմից հետո դարձել է ֆաշիստական կազմակերպությունների հետ կապված ազգայնական շարժման առաջնորդներից մեկը։ 1919 թվականից աջակցել է Մուսոլինիին։ 1919 թվականի սեպտեմբերի 12-ին գլխավորել է Խորվաթիայի Ռիեկա նավահանգստային քաղաքը գրաված ազգայնական արշավը։ Իտալացիները, ինչպես նաև հունգարացիները, այս նավահանգիստն անվանում են Fiume (Ֆիումե)։ Իրեն «commandante» տիտղոսը շնորհելով՝ Գաբրիելե Դ'Աննունցիոն դարձել է Ֆիումի հանրապետության փաստացի դիկտատոր՝ մնալով այդ պաշտոնում ընդհուպ մինչև 1920 թվականի դեկտեմբեր։ Կոմանդանտե Դ'Աննունցիոն նպատակ է ունեցել բազմազգ Ռիեկան դարձնել իտալական հող։ Ռիեկայի օկուպացիայի ընթացքում փորձարկվել են ֆաշիստական Իտալիայի քաղաքական ոճի բազմաթիվ տարրեր՝ զանգվածային երթեր սև վերնաշապիկներով, ռազմատենչ երգեր և այլն։ 1920 թվականի դեկտեմբերին Անտանտի վճռական պահանջով Իտալիայի կառավարությունը ստիպել է Դ'Աննունցիոյին և նրա ջոկատին լքել Ռիեկան։
Դ'Աննունցիոն ողջունել է իտալական ֆաշիզմի ռազմական գործողությունները, գովաբանել նրա գաղութային զավթումները («Պահում եմ քեզ, Աֆրիկա» հոդվածների ժողովածուներ, 1936 թվական) և փորձել է ստեղծել ֆաշիստների հետ մրցակցող քաղաքական ուժի սեփական կենտրոն։ Ֆաշիզմի ժամանակ՝ 1924 թվականին, նա ստացել է իշխանի կոչում, իսկ 1937 թվականին գլխավորել Գիտությունների թագավորական ակադեմիան։
Գրողը մահացել է 1938 թվականի մարտի 1-ին Լոմբարդիայի Գարդա լճի Վիտտորիալ կալվածքում ապոպլեքսիկ հարվածից։ Մուսոլինիի ռեժիմը նրա համար հանդիսավոր հուղարկավորություն է կազմակերպել։
Երկեր
Վեպեր
- «Ռոզայի վեպեր» եռերգություն։
- Il piacere («Հաճույք»), 1889, էկրանավորւմը Պ. Չարդինինի՝ 1915 թվականին),
- Giovanni Episcopo («Ջովաննի Էպիսկոպո», 1891, էկրանավորւմ 1947),
- L’innocente («Անմեղը», 1892, էկրանավորւմը Լուկինո Վիկոնտիի՝ 1976 թվականին),
- Il trionfo della morte («Մահվան հաղթանակ», 1894)։
- Le vergini delle rocce («Ժայռերի կույսեր», 1895)։
- Il fuoco («Բոց», 1900)։
- Forse che sì forse che no («Գուցե այո, գուցե ոչ», 1910)։
- La Leda senza cigno («Լեդան առանց կարապի», 1912)։
Ողբերգություններ
- La città morta («Մեռյալ քաղաք», 1899),
- La Gioconda («Ջոկոնդա», 1899),
- Francesca da Rimini («Ֆրանչեսկա դա Ռիմինի», 1902),
- L’Etiopia in fiamme (1904),
- La figlia di Jorio («Յորիոյի դուստր», 1904),
- La fiaccola sotto il moggio («Ջահ», 1905),
- La nave («Նավ», 1908),
- Fedra («Ֆեդրա», 1909).
Բանաստեղծությունների ժողովածուներ
- Primo vere («Գարուն», 1879),
- Canto novo («Նոր երգ», 1882),
- Poema paradisiaco (1893),
- Laudi del cielo, del mare, della terra e degli eroi (1903-1912)՝
- Maia (Canto Amebeo della Guerra),
- Elettra,
- Alcyone,
- Merope,
- Asterope (La Canzone del Quarnaro):
- Ode alla nazione serba (1914):
Ինքնակենսագրական աշխատանքներ
- Notturno,
- Le faville del maglio,
- Le cento e cento e cento e cento pagine del Libro Segreto di Gabriele d’Annunzio tentato di morire o Libro Segreto:
Դ'Աննունցիոյի նամակագրությունը հրապարակվել է հետմահու։
Մատենագիտություն
- Gabriele D’Annunzio: Defiant Archangel by J.R. Woodhouse (2001, ISBN 0-19-818763-7)
- Dannunzio: The Poet As Superman by Anthony Rhodes (ISBN 0-8392-1022-1)
- Кормильцев Илья. Три жизни Габриеле Д’Аннунцио. // Иностранная литература. 1999, № 11.
- Шварц Е. Габриэле Д’Аннунцио. Крылатый циклоп. — СПб.: Вита Нова, 2010. — С. 528. — ISBN 978-5-93898-291-8 — (Серия: Жизнеописания)
Մրցանակներ
- Իտալիայի ռազմական շքանշանի սպա (Արժանացել է թագավորական դեկտերի կողմից № 87, 1918 թվականի նոյեմբերի 10:)
- Իտալիայի ռազմական շքանշանի ասպետ (Արժանացել է թագավորական դեկտերի կողմից № 72, 1918 թվականի հունիսի 3:)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ http://www.arllfb.be/composition/successions.html
- ↑ «Gabriele D'Annunzio». IMDb. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
Գրականություն
- Gabriele d'Annunzio: The Collection of Poems in English by LiteraryJoint Press (2019, 0359928862)
- Gabriele d'Annunzio: Poet, Seducer, and Preacher of War by Lucy Hughes-Hallett (2013, 0307263932)
- Gabriele D'Annunzio: Defiant Archangel by J.R. Woodhouse (2001, 0-19-818763-7)
- D'Annunzio: The First Duce by Michael A. Ledeen (0-7658-0742-4)
- D'Annunzio: The Poet as Superman by Anthony Rhodes (0-8392-1022-1)
- Gabriele D'Annunzio: The Dark Flame by Paolo Valesio (trans. by Marilyn Migiel, 0-300-04871-8)
- D'Annunzio and the Great War by Alfredo Bonadeo (Fairleigh Dickinson University Press, 1995, 0-8386-3587-3)
- Biographical Dictionary of the Extreme Right Since 1890 edited by Philip Rees (1991, 0-13-089301-3)
- The Appeal of Fascism: A Study of Intellectuals and Fascism 1919–1945 by Alastair Hamilton (London, 1971, 0-218-51426-3)
- D'Annunzio by Tom Antongini (William Heinemann, 1938) - the author was his private secretary
- David Gilmour, "He Dared the Undarable" The New York Review of Books 6 March 2014, pp. 21–22.
- Matteo Veronesi, Il critico come artista dall'estetismo agli ermetici. D'Annunzio, Croce, Serra, Luzi e altri, Bologna, Azeta Fastpress, 2006, 88-89982-05-5
- Nicoletta Pireddu, Antropologi alla corte della bellezza. Decadenza ed economia simbolica nell'Europa fin de siècle, Verona, Fiorini, 2002, 88-87082-16-2
- Nicoletta Pireddu, "Gabriele D'Annunzio: the art of squandering and the economy of sacrifice,” in _The Question of the Gift. Essays Across Disciplines_, ed. by Mark Osteen (London and New York: Routledge, 2002): 172–190.
- Nicoletta Pireddu, “’Il divino pregio del dono’: Andrea Sperelli's economy of pleasures,” _Annali d’italianistica_, 15, 1997: 175–201.
- Rudolph Altrocchi (1922). Gabriele D'Annunzio: Poet of Beauty and Decadence. Chicago Literary Club.
Արտաքին հղումներ
- Գաբրիելե դ'Աննունցիո. Տոտո
- Д’Аннунцио на сайте IMDB
- gabrieledannunzio.net Արխիվացված 2016-03-29 Wayback Machine
- Gabriele D’annunzio
- La vita a fumetti
- Casa D’Annunzio
- D’Annunzio’s museum «Il Vittoriale»
- IL VITTORIALE «La Cittadella del d’Annunzio»
- Per non dormire Eleganze notturne al Vittoriale
- Eleganze_notturne_al_Vittoriale
- Chronology of his short-lived rule of Fiume
- Decennale di Fiume
- Stamp Fiume
- Le Martyre de Saint Sebastien «Epistolario D’Annunzio Debussy»
- Le Martyre de Saint Sebastien «Ida Rubinstein»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելե Դ'Աննունցիո» հոդվածին։ |
|