Գետային դելֆիններ (Platanista gangetica), ջրային կաթնասուն կենդանի։ Գետային դելֆիններից առավել տարածված են Ինիան և Սուսուկը։ Ապրում են մեծ գետերում, Ինիան Ամազոնում (Բրազիլիա), իսկ Սուսուկը՝ Գանգեսում (Հնդկաստան, Բանգլադեշ)։ Սիրում են քաղցրահամ ջրերում և սնվում ձկներով։ Երկարությունը հասնում է 2-3 մ-ի։ Յուրաքանչյուր ծնոտի վրա ունի 52-56 սուր ատամներ, որոնք կարող են միանգամից մանրացնել տասնյակ ձկների։
Սուսուկը շնչելիս յուրօրինակ սվվոց է արձակում, որտեղից էլ առաջացել է նրա անուն։ Սուսուկի մոտ ետ են զարգացել ակնաբյուրեղն ու տեսողության նյարդը, որի արդյունքում նա կորցրել է տեսողությունը։ Իսկ աչքի լորձաթաղանթը հոտառության դեր է կատարում։ Սուսուկիին կարելի է հանդիպել Գանգես, Բրահմապուտրա, Նուգլի գետերում և նրանց վտակներում, բայց երբեք չենք կարող հանդիպել ծովերում։ Բնիկները Սուսուկին սուրբ են համարում, կերակրում են ու պահպանում[1]
Ինիայի դունչը երկար է, նեղ և ծածկված է կոշտ մազմզուկներով։ Ողորկ մեջքը երկնագույն է, իսկ փորի հատվածը կարմրավարդագույն։ Նրա քաշը կազմում է մոտ 130 կգ, ունի մանր և սուր տեսողությամբ օժտված աչքեր։ Ինիային բացի Ամազոնից, կարելի է հանդիպել նաև Օրինսկո, Տոկանտինս գետերում և նրանց վտակներում։ Այս ձկանը ևս բնիկները սուրբ են համարում և պահպանում։ Սուզվելով ջրի խորքերից վեր, դեպի մակերևույթ է քշում ձկներին և այսպես նպաստում է որսի հաջողությանը և օգնում ձկնորսներին։ ԱՄՆ-ում՝ "Նիագարայի ջրվեժ" և "Մերիլենդ" հռչակավոր ակվարիումներում խնամվում են Ինիաներ, որոնց կերակրում են օրական 4,5-8 կգ մանր ձկներով։