Գիլգամեշ արքա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Error: no page names specified (help).
Գիլգամեշ արքա | |
---|---|
Գիլգամեշի պատկերը Սարգոն Բ-ի պալատից (այժմ Լուվրի թանգարան) | |
Ծնվել է՝ | անհայտ |
Ծննդավայր | Ուրուկ |
Մահացել է՝ | անհայտ |
Վախճանի վայր | Ուրուկ |
Հայր | Լուգալբանդա |
Մայր | Նինսուն |
Երեխաներ | Ուրնունգալ |
Գիլգամեշ (/ɡɪlˈɡɑːmɛʃ/[1], ոչ թե /ˈɡɪlɡəˌmɛʃ/[2], Gilgameš, բնօրինակը` Bilgamesh- թարգմանաբար` «Նախահայրը երիտասարդ է»[3] (Bil.ga «նախահայր», «տարեց»[4] և Mes/Mesh3 «երիտասարդ տղա»[4][5])), ըստ շումերական արքայացանկի, Ուրուկ քաղաքի 5-րդ արքա։ Հաջորդել է Դումուզ արքային և թագավորել մ.թ.ա. 2652-ից մինչև 2602 թ.։ Գիլգամեշը Լուգալբանդա արքայի և Նինսուն դիցուհու որդին էր։ Նա նկարագրվում է որպես մեկ երրորդով մարդ, իսկ երկու երրորդով աստված։
Գիլգամեշը հայտնի է հատկապես Գիլգամեշիի էպոսից։ Այս էպոսը կազմված է առասպելական հերոսապատումներից, որոնցում գլխավոր դերակատարն է Գիլգամեշը։ Այս պատմությունները դարեր շարունակ փոխանցվել են բանավոր կերպով, իսկ հետագայում գրի են առնվել սեպագրերով։ Այս էպոսի վերջնական տարբերակը հավանաբար ստեղծվել է մ.թ.ա. 12-րդ դարում։
Ըստ առասպելի, Գիլգամեշը պարտության է մատնել Ագգային՝ Քիշի արքային, և դրանով վերջ տվել Շումերի վրա Քիշի տիրակալությանը։ Սակայն ըստ պատմական տվյալների, ոչ թե Ուրուկն է պարտության մատնել Քիշին, այլ այն ժամանակ հզոր Ուր քաղաքը։
Էպոսի 11-րդ վահանակը պատմում է Գիլգամեշի դեպի հյուսիս՝ աստվածների երկիր ճանապարհորդության մասին։ Այդ երկիրը լեռնային է (Մինչդեռ Շումերը և հարակից երկրները դաշտավայր են) և գտնվում է Եփրատ գետի ափին։ Ժամանակին այդ երկրում է փրկվել Ութնապիշտի անունով մարդը, ում տապանը հասել էր Նացիր կոչված լեռան մոտ։ Որոշ մեկնաբաններ համարում են, որ խոսքը Հայկական լեռնաշխարհի մասին է։
Ծանոթագրություններ
- ↑ George, Andrew R. (2010) [2003]. The Babylonian Gilgamesh Epic – Introduction, Critical Edition and Cuneiform Texts (English and Akkadian). Vol. vol. 1 and 2 (reprint ed.). Oxford: Oxford University Press. էջ 163. ISBN 978-0198149224. OCLC 819941336.
{cite book}
:|volume=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link). - ↑ "Gilgamesh". Random House Webster's Unabridged Dictionary.
- ↑ Hayes, J.L. A Manual of Sumerian Grammar and Texts (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 4,0 4,1 Halloran, J. Sum.Lexicon.
- ↑ «The Electronic Pennsylvania Sumerian Dictionary». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլգամեշ արքա» հոդվածին։ |
|