Գլիցին

Գլիցին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₂H₅NO₂
Մոլային զանգված1,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,607 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան233 °C °C
Կազմալուծման ջերմաստիճան290 °C[2]
Քիմիական հատկություններ
pKa2,35
Դասակարգում
CAS համար56-40-6
PubChem750, 5257127
EINECS համար200-272-2
SMILESC(C(=O)O)N
ЕС200-272-2
ChEBI730
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Գլիցին, ամինաքացախաթթու, գլիկոկոլ, NH2CH2COOH, ալիֆատիկ շարքի պարզագույն ամինաթթու։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 232-236 °C (քայքայվելով), խտությունը՝ 1595 կգ/մ3 (15 °C)։ Լուծվում է ջրում (100գ-ում՝ 25 գ Գլիցին, 15 °C-ում), սպիրտում, իսկ եթերում չի լուծվում։ Հիմքերի և թթուների հետ առաջացնում է աղեր, շատ կատիոնների հետ՝ կոմպլեքս միացություններ, N-տրիալկիլ տեղակալված Գլիցինի ներքին աղերը կոչվում են բետաիններ։ Բազմաթիվ բուսական և կենդանական սպիտակուցներ պարունակում են Գլիցին, որը մասնակցում է կենսասինթեզին։ Ստացվում է մետաքսի ֆիբրիոնի կամ կենդանական սոսնձի հիդրոլիզից, իսկ արհեստական ճանապարհով՝ քլորքացախաթթվի և ամոնիակի փոխազդմամբ։ Օգտագործվում է բուֆերային լուծույթներ պատրաստելու, արծաթը և պղինձը քանակապես որոշելու համար ն օրգանական սինթեզում։ Գլիցին են անվանում նաև լուսանկարչության մեջ որպես հայտածիչ օգտագործվող պարաօքսիֆենիլամինաքացախաթթուն (օքսիֆենիլգլիցին)։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլիցին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 96