Դանթեի սերը
Դանթեի սերը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի[1] |
տարի | 1860[2] |
բարձրություն | 81,3 սանտիմետր[2] |
լայնություն | 74,9 սանտիմետր[2] |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կարմրափայտ ծառ |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա և Թեյթ[2] |
հավաքածու | Թեյթ[2] և Լոնդոնի ազգային պատկերասրահ |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Dantis Amor by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում |
Դանթեի սերը, անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի 1860 թվականի նկարը, Դանթե Ալիգիերիի սիրելի Բեատրիչեին նվիրված եռածալիկ նկարի մի մասը։ Այժմ գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։ Եռածալիկ նկարի կենտրանական մասում պատկերված է սիրո անձնավորված պատկերը, որը գտնվում է Քրիստոսի և Բեատրիչեի դեմքերի միջև։
Տեղեկություն նկարի մասին
«Դանթեի սերը» նկարը, որը ստեղծվել էր Ուիլյամ Մորիսի և նրա կնոջ՝ Ջեյն Մորիսի կահույքի պարագաների զարդարման համար, պետք է դառնար եռածալիկ նկարի կենտրոնական մասը[3]։ 1859 թվականին Ռոսսետտին որպես հարսանեկան նվեր նրանց է հանձնել եռածալիկ նկարի առաջին երկու մասերը, որոնք պատկերում են Բեատրիչեին գետնի վրա և երկնքում։ 1860 թվականի հոկտեմբերին սկսել է աշխատել «Դանթեի սերը» կտավի վրա, բայց չի ավարտել այն[4]։ 1863 թվականին Ռոսսետտին կրկին սկսել է աշխատել նկարի վրա[4]։
Նկարի կենտրոնական կերպարը դարձել է անձնավորված սերը[5]։ Կենտրոնական պատին պիտի պատկերվեր Բեատրիչեն մահվան պահին։ Նկարը անկյունագծով բաժանված է երկու մասի՝ վերևի ձախ անկյունում պատկերված է Հիսուսի, իսկ ներքևի աջ անկյունում՝ Բեատրիչեի դեմքը․ այդպես է այստեղ տեղի ունենում Դանթեյի սիրեցյալի տեղափոխումը երկրից դեպի երկինք (և միմյանց է կապում եռածալիկ նկարի կողային պատկերները)[3]։ Չնայած մարմինների ռեալիստիկ պատկերմանը, հետնաշերտը պատկերված է բավականին սխեմատիկ և ոճավորված․ որոշ մասեր անկատար են մնացել[3]։ Ենթադրվում է, որ նկարի վերջնական ստեղծման փուլում նրա վրա աշխատել է ոչ թե Ռոսսետտին, այլ նրա օգնականները։
1865 թվականին նկարիչը կրկին սկսել է աշխատել նկարի վրա։ Աշխատանքը վաճառվել է Էռնեստ Գեմբարտին։ 1920 թվականին նկարը նվիրել են Թեյթ բրիտանական պատկերասրահին, որտեղ այն գտնվում է հիմա[5]։
Չնայած կտավը չի ավարտվել, գոյություն ունի միևնույն սյուժեով ամբողջությամբ ավարտին հասցված թանաքային նկար, որը ստեղծվել է մոտավորապես 1860-ական թվականներին[6]։ Նրա վրա Սերը ձեռքերում պահում է արևային ժամացույց, որը ցույց է տալիս Բեատրիչեյի մահվան ժամն ու ամսաթիվը։ Նկարի վրա գրված են նաև մեջբերումներ Դանթեյի «Նոր կյանք» բանաստեղծությոնից և «Աստվածային կատակերգություն»ից[3]։ Նկարը պահվում է Բիրմինգհեմի գեղարվեստի թանգարանում։ Այնտեղ է պահվում նաև այդ նկարի ևս մեկ մատիտային էսքիզ, որը գտնվում է «Հիշողության դարպասներ» ստեղծագործության հետևի մասում (ստեղծվել է մոտավորապես 1871 թվականին)[7]։
Ծանոթագրություններ
- ↑ Art UK — Art UK.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-dantis-amor-n03532
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Tate Collection. Dantis Amor. Exhibition Catalogue» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ 4,0 4,1 «Dantis Amor. Rossetti Archive» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ 5,0 5,1 «Danits Amor. Image. Rossetti Archive» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Rossetti Archive. Dantis Amor. Circa 1860» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Drawing for Dantis Amor» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.