Bocca Baciata
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1859 |
բարձրություն | 32,1 սանտիմետր[1] |
լայնություն | 27 սանտիմետր[1] |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ |
գտնվում է | Բոստոնի գեղարվեստի թանգարան[1] |
հավաքածու | Բոստոնի գեղարվեստի թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Bocca Baciata», անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը, որը ստեղծվել է 1859 թվականին[2]։ Այս ստեղծագործությունը դարձավ Ռոսսետտիի կողմից ստեղծված առաջին միայնակ կնոջ դիմանկարը, հենց դա էլ դարձավ նրա ստեղծագործական կենսագրության շրջադարձային կետը[3]։ Նկարի բնատիպարուհին դարձավ Ֆաննի Կորնֆորտը։ Այժմ նկարը գտնվում է Բոստոնի գեղարվեստի թանգարանում[4]։
Տեղեկություն նկարի մասին
«Bocca Baciata»-ն Դանթե Գաբրիել Ռոսսետտիի արվեստում սկիզբ դրեց կանանց դիմանկարների շարքին[5]։ Ջոն Էվերեթ Միլլեյի կողմից ստեղծված Սոֆի Գրեյի դիմանկարը կարելի է համարել ոգեշնչման աղբյուրներից մեկը, որի տարբերվող գիծը համարվում է բնորդուհու զգացմունքների հաղորդումը:Նկարի անվանումը բառացիորեն նշանակում է «շուրթեր, որոնց համբուրել են», բառերը վերցրված են իտալիական առածից, որը մատնանշված է նկարի շուրջ[6]։
![]() |
Bocca baciata non perde ventura, anzi rinnova come fa la luna.
շուրթերը համբույրից հետո չեն կորցնում իրենց համը, ընդհակառակը՝ թարմանում են ինչպես լուսինը։ |
![]() |
Ռոսսետտին, լինելով միջնադարյան իտալիական գրականության ճանաչված թարգմանիչ, ամենայն հավանականությամբ այս տողը վերցրել էր Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն»-ից։
Իր նամակներից մեկում Ռոսսետտին պարզաբանեց, որ այս նկարի ստեղծման ժամանակ նա փորձեց ինչպես կարող է գեղեցիկ նկարել հերոսուհու մարմինը, որը իր կարծիքով բավականաչափ մշակված չէ շատ այլ արվեստի ստեղծագործություններում, այդ թվում նաև նախառաֆայելականների և ծեր վարպետների աշխատանքներում՝ նկարում մարմնի վրա ավելի խնամքով տարված աշխատանքը կարող էր օգնել առաջ գնալ գեղանկարչության մեջ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.mfa.org/collections/object/bocca-baciata-lips-that-have-been-kissed-34360
- ↑ Tate Gallery, Millais, 2007, p.134
- ↑ Letter to Thomas Combe, 12 February 1860, quoted in Laurence des Cars, The Pre-Raphaelites: Romance and Realism (New Horizons translation, 2000)
- ↑ «Bocca Baciata». Rossetti Archive (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Giovanni Boccaccio, Decameron, tr. by Cormac Ó Cuilleanáin and John Payne (Ware, Herts: Wordsworth Editions, 2004), p. lix.
- ↑ Decameron, II.7.
Գրականություն
- Hilto, Timoth (1970). The Pre-Raphelites. London: Thames and Hudson, New York: Abrams.
- Ash, Russell. (1995) Dante Gabriel Rossetti. London: Pavilion Books.
- Todd, Pamela (2001). Pre-Raphaelites at Home, New York: Watson-Giptill Publications.