Տաղավար մարգագետնի վրա
Տաղավար մարգագետնի վրա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի[1] |
տարի | 1872 |
բարձրություն | 86,3 ± 0,1 սանտիմետր |
լայնություն | 68 ± 1 սանտիմետր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մանչեստրի պատկերասրահ[1] |
հավաքածու | Մանչեստրի պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Տաղավար մարգագետնի վրա», անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի յուղաներկից վրձնած նկարը, հեղինակն այն ստեղծված 1850-1866-ից մինչև 1872 թվականը, ներկայումս նկարը գտնվում է Մանչեստրի գեղարվեստի պատկերասրահում։
Նկարիչը նկարի հիմնապաստառը սկսել է նկարել դեռևս 1850 թվականին՝ Կենտում՝ Ուիլյամ Հոլման Հանտի ընկերակցությամբ։ Սկզբում պլանավորվել էր, որ կենտրոնական ֆիգուրներ են հանդիսանալու երկնքում պատկերվող Դանթեն և Բեատրիչեն, սակայն շուրջ 20 տարի նկարիչը չի անդրադարձել նկարին և այն մնացել է առանց գլխավոր հերոսների[2]։ Նա վերսկսել է աշխատանքը 1871 թվականին։
Նկարի առաջին պլանում պատկերված են երկու կանայք, որոնք նվագում են երաժշտական գործիքներով. նկարվել է նկարի վրա աշխատանքը սկսելուց 20 տարի անց։ Այս ընթացքում նախնական մտադրությունը փոխվել է, և ներշնչվելով Ջեյն Մորիսի հետ ունեցած իր իր սիրավեպից, Ռոսետին ցանկացել է պատկերել ավելի թեթև և մելանխոլիկ կերպարներ[3]։ Նկարի համար բնորդուհիներ են դարձել Մարիա Սպարտալի Սթիլմանը (ձախից) և Ալեքսա Ուայլդինգը (աջից)[3][4]։ Կանայք հագել են երկար շրջազգեստ և իրենցից ներկայացնում են նախառաֆայելական շրջանում հաճախակի պատկերվող գեղեցկության տիպարներ։ Հետևի պլանում պատկերված են պարող կերպարներ, որոնց շրջազգեստները համաչափ անդրադարձնում են առաջնային պլանում պատկերված ֆիգուրների հագուստի և մազերի գույները, հեռվում պատկերված է նաև մի կին, որը տանում է մրգերով լցված զամբյուղ[2][3]։ Քննադատները նշում են, որ նկարում առկա են սյուռեալիզմի տարրեր, մասնավորապես, նկարի վերևի աջ անկյունում առկա տարօրինակ բարձր շինությունը[2]։
Ռոսսետտին հաճախ է պատկերել կանանց, որոնք նվագում են երաժշտական գործիքներ։ Բնանկարի այս տեսակը շատ հայտնի էր և հետաքրքրություն էր առաջացնում գնորդների շրջանում։ 1872 թվականին հեղինակը կրկնել է այս սյուժեն գունամատիտե նկարում, սակայն կանանց արանքում նկարել է նետով հրեշտակ[5]։ Մեկ այլ նկարում հրեշտակն իր ձեռքում բռնել է թռչուն, որը կարող է խորհրդանշել երկրային և երկնային երաժշտություն, մարդկայինի և աստվածայինի միաձուլում[6]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Art UK — Art UK.
- ↑ 2,0 2,1 2,2 «The Bower Meadow — Rossettiarchive.org» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «The Bower Meadow» (անգլերեն). Manchester Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Kern, Stephen (1996). Eyes of love: the gaze in English and French paintings and novels, 1840-1900. London: Reaktion Books. էջ 274. ISBN 978-0-948462-83-2. Книга на googlebooks
- ↑ «The Bower Meadow — Rossettiarchive.org» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Art-prints-on-demand.com» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.