* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Կիրան Գիբսը (անգլ.՝ Kieran James Ricardo Gibbs, սեպտեմբերի 26, 1989(1989-09-26)[2][3], Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Ուիմբլդոն» ակադեմիայում։ 2004 թվականին Գիբսը նախկին կանոնիրներ Աբու Օգոգոյի և Ջեյմս Դանի հետ տեղափոխվում է «Արսենալ»։ Այդ ժամանակ Գիբսը խաղում է ձախ կիսապաշտպանի դիրքում[4]։ 2007 թվականի-ի սեպտեմբերին Կիրանը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքում կանոնիրների հետ և ընդգրկվում է Չեմպիոնների լիգայի 2007/08 մրցաշրջանի հայտացուցակում։
2009 թվականիի փետրվարի 8-ին Կիրանը առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս Պրեմիեր Լիգայի «Արսենալ» - «Տոտենհեմ» խաղի ժամանակ՝ փոխարինելով վնասվածք ստացած Կլիշիին։ Գաելի վնասվածքը շատ լուրջ լինում, ինչն էլ պատճառ հանդիսանում, որպեսզի Գիբսը շարունակի ելույթները հիմանական կազմում։
2009 թվականի հունիսի 8-ին Գիբսը մասնակցում Անգլիա - Ադրբեջան ընկերական հանդիպմանը և դառնում երկու գոլի հեղինակ։ Թեո Ուոլկոտի հետ միասին նա մասնակցում է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Անգլիացիները եզրափակչում պարտվում են գերմանացիներին։ [5]: