Համախառն ազգային արդյունք

Համախառն ազգային արտադրանք Աշխարհագրական բաշխումը ՀՆԱ-ի գնողունակության հավասարության (ՊՄԳ) մեկ շնչի հաշվով (միջազգային դոլար) 2020 թվականին, ըստ ԱՄՀ-ի.(Արժույթի միջազգային հիմնադրամ)
     >50000     35000—50000     20000—35000     10000—20000      5000—10000     2000—5000     <2000     Ինֆորմացիա չկա
Աշխարհագրական բաշխումը ՀՆԱ (անվանական) մեկ շնչի հաշվով (միջազգային դոլար) 2019 թվական․ ըստ ԱՄՀ-ի (Արժույթի միջազգային հիմնադրամ):
     >$60,000     $50,000 - $60,000     $40,000 - $50,000     $30,000 - $40,000      $20,000 - $30,000     $10,000 - $20,000     $5,000 - $10,000     $2,500 - $5,000      $1,000 - $2,500     $500 - $1,000     <$500     Ինֆորմացիա չկա

Համախառն ազգային արդյունք

Համախառն ազգային արդյունք (անգլ.՝ gross national product), ազգային հաշիվների համակարգի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից մեկն է։ Շատ հաճախ ՀԱԱ-ն օգտագործվում է ՀՆԱ ցուցանիշի հետ, կամ փոխարինվում է դրանով, ինչն, ընդհանուր առմամբ, սխալ է։

Ի տարբերություն համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), որն արտահայտում է տվյալ երկրի տարածքում ստեղծված բոլոր վերջնական ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքը, համախառն ազգային արդյուքն արտացոլում է միայն երկրի բնակիչների կողմից ստեղծված ապրանքների ընդհանուր արժեքը ՝ անկախ դրանց գտնվելու աշխարհագրական դիրքից։

Ըստ 1993 թվականի ազգային հաշիվների հաշվարկման ՄԱԿ-ի Հանձնարարականներ[1], համախառն ազգային արդյունքի ցուցանիշը փոխարինվեց համախառն ազգային եկամտի ցուցիչով[2], և այդ ժամանակից ի վեր այս տերմինը չի օգտագործվել վիճակագրական պրակտիկայում, այժմ առկա է միայն վաղ տարիների տպագրության մակրոտնտեսությանը վերաբերող դասագրքերում։

Համախառն ազգային արդյունքը բնութագրվում է մի շարք առանձնահատկություններով՝

  1. ՀԱԱ-ն պատկերացում է տալիս տվյալ երկրի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող արտադրական գործոնների միջոցով արտադրված արդյունքների մասին։ ՀԱԱ-ի մի մասը կարող է արտադրվել արտասահմանում։
  2. ՀԱԱ-ն առաջին հերթին դրամական ցուցանիշ է և նրա հաշվարկման ժամանակ կատարվում է միանգամայն տարասեռ ապրանքների ամփոփում մեկ միասնական տնտեսական ցուցանիշի մեջ։
  3. ՀԱԱ-ն ճիշտ հաշվարկելու համար անհրաժեշտ է խուսափել կրկնահաշվարկից, որպեսզի տվյալ տարում արտադրված արդյունքը հաշվարկվի մեկ անգամ։ Այդ պատճառով հաշվի է առնվում միայն վերջնական արդյունքների շուկայական արժեքը։

ՀԱԱ որոշելու ձև

Ըստ Մաքքոնելի և Բրյուի դասագրքի[3], համախառն ազգային արդյունքը տվյալ երկրի քաղաքացիների սեփականություն հանդիսացող արտադրության ռեսուրսների միջոցով արտադրված արդյունքների ընդհանուր շուկայական արժեքն է, որը կարող է արտադրված լինել նաև արտասահմանում։ Այսպիսով․ արտասահմանում արտադրված, սակայն տվյալ երկրի քաղաքացու սեփական միջոցներով արտադրված արտադրանքը ներառվում է երկրի ՀԱԱ-ի մեջ, բայց տվյալ երկրում սակայն այլ երկրի քաղաքացու միջոցներով արտադրված արտադրանքը՝ ոչ։

Համախառն ազգայի արդյունքը (ՀԱԱ) որոշվում է 2 եղանակով․

  • անվանական համախառն ազգային արդյունք․ համախառն ազգային արդյունքն է, որը արտահայտված է ընթացիկ գներով տվյալ պահին, առանց գնի մակարդակի փոփոխությունները հաշվի առնելու.
  • իրական համախառն ազգային արդյունք․ համախառն ազգային արդյունքն է, որը ճշգրտվում է գների մակարդակի փոփոխությունների համար, այսինքն ՝ ՀՆԱ-ն ընթացիկ ժամանակահատվածում դեֆլյատորի վրա բաժանված ժամանակահատվածի համար։

ՀԱԱ հաշվարկելու ձև

ՀՆԱ-ի և ՀԱԱ-ի միջև եղած կապն արտահայտվում է հետևյալ բանաձևով․

ՀԱԱ = ՀՆԱ+ Δ,

որտեղ Δ = (արտասահմանում հայրենական արտադրության գործոններով արտադրված արդյունքի արժեք) - (տվյալ երկրում արտասահմանյան արտադրության գործոններով ստեղծված արդյունքի արժեք), այսինքն ՝ առաջնային եկամտի փոխանակման սալդոն աշխարհի հետ։

ՀԱԱ հաշվարկման մեթոդներ

ՀԱԱ-ն հաշվելու ժամանակ օգտագործվում է հետևյալ բանաձևը․

ՀԱԱ = ՀՆԱ+ Δ, որտեղ Δ — վիճակագրական գործակիցն է, իսկ ՀՆԱ-ն կարելի է որոշել 3 տարբեր եղանակներով․

  1. Վերջնական արդյունքների մեթոդ
  2. Ըստ ավելացված արժեքի
  3. Ըստ եկամուտների

Բացի սրանից, եկամուտ ստանալու եղանակներից ՀԱԱ-ի մեջ առանձնացվում են հետևյալ եկամտի տեսակները[4]

  • աշխատուժի վարձակալության դիմաց ստացված եկամուտ (աշխատավարձ, հավելավճար),
  • սեփականությունից ստացված եկամուտ,
    • վարձակալական վճար (ռենտային եկամուտ)
  • կորպորացիայի շահույթ (առանձնացնում են․ բաժնետերերի դիվիդենտները, չբաշխված շահույթը և շահութահարկը),
  • իրական տոկոսադրույք։

Մեկնաբանում

1) Երկրի ՀԱԱ-ն ավելի մեծ է քան կապույտով նշված ՀՆԱ-ն (եթե սալդոն<0) և ավելի փոքր է քան կարմիրով նշված ՀՆԱ-ն (եթե սալդոն>0) 2) Եթե ՀՆԱ-ն գերազանցում է ՀԱԱ-ն, նշանակում է, որ տվյալ երկրի քաղաքացիները արտասահմանում ստանում են ավելի շատ գումար, քան արտասահմանցիները տվյալ երկրում։ 3) Եթե ՀՆԱ-ն փոքր է ՀԱԱ-ից, նշանակում է արտասահմանցիները տվյալ երկրում ավելի շատ են վաստակում, քան տվյալ երկրի քաղաքացիներն արտասահմանում
Երկրի ներսում և արտասահմանում ՀՆԱ-ի և ՀԱԱ-ի հարաբերակցության տեսապատկերը
Կապը Ռուսաստանի ՀՆԱ-ի[5] (կապույտ գիծ) և ՀԱԱ-ի[6] (վարդագույն գիծ) միջև, ըստ Համաշխարհային բանկի տվյալների․ ներկայացված ԱՄՆ դոլլարով, առանց երկրի ներսում դոլլարի ինֆլյացիան հաշվի առնելու։

Երկրների դասակարգում ըստ անվանական ՀՆԱ-ի (մլն ԱՄՆ դոլար)

Երկրների դասակարգումն ըստ անվանական ՀՆԱ-ի վարկանիշի (մլն. ԱՄՆ դոլար)․ առաջին 12 երկիրը (2015-2013)
Տեղ 2015 2014 2013
0 Աշխարհ Կաղապար:Թիվ Աշխարհ Կաղապար:Թիվ Աշխարհ Կաղապար:Թիվ
1 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 1 799 414 604 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 1 764 057 094 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 1 696 735 259
2 {2} Չինաստան 1 087 539 850 {2} Չինաստան 1 026 490 343 {2} Չինաստան 922 378 862
3  Ճապոնիա 465 633 399  Ճապոնիա 532 886 931  Ճապոնիա 588 786 146
4 {2} Գերմանիա 373 979 230 {2} Գերմանիա 386 114 729 {2} Գերմանիա 382 832 637
5 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 282 657 288 {2} Ֆրանսիա 283 678 728 {2} Ֆրանսիա 286 296 898
6 {2} Ֆրանսիա 270 847 752 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 282 758 324 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 271 559 384
7 {2} Հնդկաստան 209 176 680 {2} Բրազիլիա 242 986 093 {2} Բրազիլիա 248 687 400
8 {2} Բրազիլիա 204 710 961 {2} Իտալիա 209 883 835 {2} Իտալիա 212 901 133
9 {2} Իտալիա 199 502 681  Ռուսաստան 209 651 334  Ռուսաստան 212 596 203
10  Կանադա 170 423 086 {2} Հնդկաստան 202 449 130 {2} Հնդկաստան 194 797 429
11  Ռուսաստան 167 598 540  Կանադա 183 458 973  Կանադա 184 793 468
12 {2} Ավստրալիա 142 851 840 {2} Ավստրալիա 151 620 133 {2} Ավստրալիա 151 426 892

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. http://unstats.un.org/unsd/nationalaccount/sna1993.asp The System of National Accounts 1993
  2. en:Gross National Income
  3. Макконнелл К. Р., Брю С.Л. Экономикс: принципы, проблемы и политика. — М.: ИНФРА-М, 2003. — 972 с. — ISBN 5-16-000928-0
  4. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին. {cite web}: Invalid |url-status=да (օգնություն) Степанов В. Г. Статистика, ч. I
  5. GDP (current US$) | Data | Table
  6. GNI, Atlas method (current US$) | Data | Table

Արտաքին հղումներ