1-2 մ բարձրությամբ խոշոր, խիստ կտրտված տերևներով բազմամյա խոտաբույս է, որը արտաքինով շատ նման է սովորական սամիթին։ Բարդ փետրաձև տերևները մասնատված են գծային նեղ հատվածների։ Հոտավետ, բարդ հովանոցներում խմբված ծաղիկները մանր են և դեղին։ Երկարավուն երիսերմիկ պտուղը հասունանալիս բաժանվում է երկու մասի[1]։
Տարածվածություն
Որպես մոլախոտ աճում է խոտառատ լանջերին, առուների եզրերին, ցանքսերում։ Հանդիպում է ամենուրեք, որոշ շրջաններում նաև աճեցվում է[1]։
Նշանակություն
Բուժական նպատակներով օգտագործում են հոռոմ-սամիթի պտուղները, որոնք ունեն քաղցր համ և հաճելի անիսոնի հոտ։ Պտուղներից ստացվող եթերային յուղը կիրառում են դեղագործության և օծանելիքի արտադրության մեջ[1]։
Ծանոթագրություններ
↑ 1,01,11,2Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN9789939834689.