Ճանճիկե (Չմշկածագի գավառ)
Ճանճիկե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում։ Գտնվում էր Փերի գետի վերին հոսանքի ձախ կողմում` Կարմիր վանքից հոսող ջրի աջ ափին։
Բնակչություն
XX դարի սկզբին գյուղն ուներ 25 տուն` 250 հայ և 35 տուն` 210 քուրդ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
Ճանճիկեն ուներ հայկական հին գերեզմանոց և ավերակներ[1]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 602
Աղբյուրներ