Պարտիզակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարտիզակ (այլ կիրառումներ)


Պարտիզակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գտնվում էր Չմշկածագ ավանից 10 կմ հարավ-արևմուտք, Եփրատ գետի ձախ կողմում։

Պատմություն

Եղել է հայկական հնագույն, հայտնի և մարդաշատ գյուղերից։ Հանդիսացել է մշակույթի կենտրոն։ Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ 7 տուն բնակիչ գաղթել են արևմուտք և Իզմիրի մոտ հիմնել են նոր Պարտիզակ գյուղ։

Բնակչություն

XX դարի սկզբին ուներ 25 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

Պարտիզակն ուներ Ս. Աստվածածին եկեղեցի, որը կառուցվել էր 1902 թվականին։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղն ուներ Գևորգյան երկսեռ վարժարան անունով փոքր դպրոց, որը կառուցվել էր 1908 թվականին։

Անվանի մարդիկ

Պարտիզակում են ծնվել բուսաբան-բժիշկ Հ. Սեփետճյանը և մասնագետ, թարգմանիչ, մանկավարժ Արսեն Ղազիկյանը (1932 թ.)[2]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 602

Աղբյուրներ