Մաունո Կոյվիստո



Մաունո Կոյվիստո
ֆիններեն՝ Mauno Henrik Koivisto
Կուսակցություն՝Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Ծննդյան օր՝ նոյեմբերի 25, 1923(1923-11-25)[1][2][3][…]
Ծննդավայր՝Տուրկու, Ֆինլանդիա[2][1]
Վախճանի օր՝մայիսի 12, 2017(2017-05-12)[4][5][3][…] (93 տարեկան)
Վախճանի վայրը՝Հելսինկի[6][5]
Ամուսին ՝Tellervo Koivisto?[2]
Երեխաներ՝Assi Koivisto?[2]
Պարգևներ՝
Изображение автографа

Մաունո Հենրիկ Կոյվիստո (ֆիններեն՝ Mauno Henrik Koivisto, նոյեմբերի 25, 1923(1923-11-25)[1][2][3][…], Տուրկու, Ֆինլանդիա[2][1] - մայիսի 12, 2017(2017-05-12)[4][5][3][…], Հելսինկի[6][5]), Ֆինլանդիայի պետական գործիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1956 թվականից), Ֆինլանդիայի իններորդ նախագահ (1982-1994 թվականներին)[24]։ Առաջին նախագահը, որն արդեն ծնվել է անկախ Ֆինլանդիայում։ Նախագահությունից առաջ երկու անգամ գլխավորել Է Ֆինլանդիայի կառավարությունը։

Կենսագրություն

Ծնվել է Տուրկու քաղաքում՝ նավաշինարանի ատաղձագործի ընտանիքում (երկրորդ որդին)։

Սովետա-ֆիննական «ձմեռային պատերազմի» ժամանակ (1939-1940) աշխատել է հրշեջ ծառայությունում, 1941-1944 թվականների պատերազմի ժամանակ ծառայել է բանակում՝ Լաուրի Տերնիի ղեկավարությամբ՝ կապրալի կոչումով:

Մաունո Կոյվիստոն համալսարանում սովորելիս

1945 թվականից աշխատել է որպես ատաղձագործ, դոկեր, որը ծառայում է նավահանգստի աշխատանքների վարչությունում, ժողովրդական դպրոցում ուսուցիչ, Տուրկուի քաղաքային մարմիններում տեսուչ: Միջնակարգ կրթությունը ստացել է երեկոյան դպրոցն ավարտելուց հետո։ Ֆինլանդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է 1947 թվականից։ 1949 թվականին ընդունվել է Տուրկուի համալսարան, որն ավարտել է 1953 թվականին։ Աշխատել է Տուրկուի նավահանգստային աշխատանքների վարչությունում որպես ծառայող, ժողովրդական դպրոցում որպես ուսուցիչ, քաղաքային մարմիններում որպես տեսուչ: 1956 թվկանին ստացել է սոցիոլոգիայի դոկտորի աստիճան:

1967 թվականի լուսանկար

1958-1967 թվականներին՝ Հելսինկիի բանվոր խնայողական բանկի ղեկավարությունում։ 1968-1982 թվականներին եղել է փոստային բանկի գլխավոր տնօրեն և վարչության նախագահ, «Էլանտո» կոոպերատիվ միավորման վարչության նախագահ:

1966-1967 թվականներին և 1972 թվականին եղել է Ֆինլանդիայի ֆինանսների նախարարի պաշտոնում։

1968 թվականի մարտի 3-ից 1970 թվականի մայիսի 14-ը և 1979 թվականի մայիսի 26-ից 1982 թվականի հունվարի 26-ը՝ Ֆինլանդիայի վարչապետ։

1982 թվականից՝ Ուրհո Կեկկոնենի հրաժարականից հետո, Ֆինլանդիայի նախագահն է (ընտրական կոլեգիայում 301 ձայնից ընտրություններում ստացել է 167 ձայն)։ Այս պաշտոնում դարձել է առաջին սոցիալ-դեմոկրատը։ 1988 թվականին վերընտրվել է:

Կոյվիստոյի կառավարման 12 տարիների ընթացքում Ֆինլանդիան տնտեսական անկում է ապրել, սակայն նրան հաջողվել է երկիրը դուրս բերել այդ ճգնաժամից։

Արտաքին քաղաքական կուրս

Ի սկզբանե հավատարիմ էր Կեկկոնենի արտաքին ընթացքին: Դա արտահայտվում էր ԽՍՀՄ ղեկավարության հետ սերտ հարաբերություններ հաստատելու ցանկությամբ, ինչպես նաև զգուշությամբ՝ խուսափում էին Խորհրդային միության ղեկավարության հետ ցանկացած կոնֆլիկտից։

1983 թվականին դարձել է «Ֆինլանդիա-Խորհրդային Միություն» ընկերության պատվավոր նախագահ։

1990 թվականին այն բանից հետո, երբ YLE TV2-ի «Այանկոխթայնեն Կակկոնեն» ծրագրում ասաց, որ ինգերմանլանդ ֆինները հայրենադարձության իրավունք ունեն, և ԽՍՀՄ-ը համաձայնեց նրանց երկրից դուրս գալուն, սկսվեց ինգերմանլանդ ֆինների հայրենադարձության գործընթացը[25]։ Ֆինլանդիայի կառավարությունը մինչև 2011 թվականը աջակցել է նախկին Խորհրդային Միության երկրներից ֆիննական արմատներ ունեցող ներգաղթյալների ներգաղթին[26]։

1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո շրջադարձ կատարեց արտաքին քաղաքականության մեջ։ 1991 թվականի սեպտեմբերին Ֆինլանդիան դուրս եկավ ԽՍՀՄ-ի հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրից։ 1991 թվականին հանդես է եկել Եվրամիությանը Ֆինլանդիայի անդամակցության օգտին[27]։

1956 թվականից փիլիսոփայական գիտությունների դոկտոր է: Տիրապետում էր ռուսերենին և Ռուսաստանի քաղաքականության ուսումնասիրության շրջանակներում համագործակցում էր Հելսինկիի Ալեքսանդրյան ինստիտուտի հետ[28]։

Նրա արտաքին քաղաքական կուրսի հիմքը եղել է «լավ հարաբերությունները հարևանների հետ»[29], իսկ յուրօրինակ կարգախոսը՝ «պետք չէ դավաճանել խոստումներին։ Ավելի լավ է դավաճանել սպասումներին, քան խոստումներին»[30]։

Հիվանդություն և մահ

1983 թվականի Ֆինլանդիայի փոստային նամականիշ՝ նվիրված Մաունո Կոյվիստոյի 60-ամյակին

2011 թվականի հուլիսի 23-ին դարձել է Ֆինլանդիայի նախկին նախագահների ամենատարեցը՝ գերազանցելով երկրի առաջին նախագահ Կառլո Յուհո Ստոլբերգի նախկին տարիքային ռեկորդը:

2012 թվականից ի վեր նա չի մասնակցել հանրային միջոցառումների՝ Ալցհայմերի առաջադեմ հիվանդության պատճառով (բացառություն էր 2016 թվականի դեկտեմբերի 6-ին Հելսինկիի Մայր տաճարում Ֆինլանդիայի Անկախության օրվան նվիրված հանդիսավոր ժամերգությանը մասնակցելը):

Տնային խնամքն իրականացրել է նրա կինը՝ Թելերվո Կոյվիստոն[31], սակայն 2017 թվականի հունվարին գիշերային ժամերին անկողնուց ընկնելու և ուսի կոտրվածքի պատճառով, որը հոսպիտալացման պատճառ է դարձել, նախկին նախագահը մարտին տեղափոխվել է հատուկ ապաստարան, որտեղ նրա համար մասնագիտացված խնամք էր իրականացվում[32]։

Մահացել է 2017 թվականի մայիսի 12-ին, ժամը 21:15-ին, Հելսինկիում, Մեյլախտի հիվանդանոցում[33]։

Մաունո Կոյվիստոյի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողովը գլխավորել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Տիմո Սոյնին: Հուղարկավորությունը տեղի է ունեցել պետական պատիվներով։ Հուղարկավորության օրը և թաղման վայրը իր նիստում որոշել է Ֆինլանդիայի Պետական խորհուրդը[34]՝ մայիսի 25-ի հինգշաբթի օրը։ Թաղվել է Հիետանիեմի գերեզմանատանը՝ երկրի մյուս նախկին նախագահների կողքին։

Փաստեր

  • Մաունո Կոյվիստոն իր կյանքի վերջին ամիսներին եղել է ժամանակակից աշխարհում պետությունների և կառավարությունների ամենաերկար ապրող նախկին ղեկավարներից մեկը:
  • Մաունո Կոյվիստոյին է պատկանում Ֆինլանդիայի բոլոր նախագահների կյանքի տևողության ռեկորդը:

Մատենագիտություն

Գրքերի հեղինակ․

  • Sosiaaliset suhteet Turun satamassa (väitöskirja), 1956 (Սոցիալական հարաբերությունները Տուրկու նավահանգստում (դիսերտացիա), 1956)
  • Linjan vetoa, 1969 (Գծի իրականացում, 1969)
  • Väärää politiikkaa, 1978 (Սխալ քաղաքականություն, 1978)
  • Tästä lähtien, 1981 (Այս պահին, 1981)
  • Linjaviitat, 1983 («Դասընթացի հանգրվանները», 1983 (թարգմանվել է մի քանի լեզուներով)։ ԽՍՀՄ-ում տպագրվել է «Ճանապարհի հանգրվաններ» վերնագրով)
  • Politiikkaa & politikointia 1979-81 1988 (Քաղաքականություն և պոլիտիկանություն 1979-1981, 1988)
  • Maantiede ja historiallinen kokemus, 1992 (Աշխարհագրություն և պատմական փորձ, 1992 (թարգմանվել է մի քանի լեզուներով))
  • Kaksi kautta I, 1994. ISBN 951-26-3947-5 (Երկու եղանակ I, 1994)
  • Kaksi kautta II. Historian tekijät, 1995 ISBN 951-26-4082-1 (Երկու եղանակ II. Պատմության ստեղծողներ, 1995)
  • Liikkeen suunta, 1997. ISBN 951-26-4272-7 (Շարժման ուղղություն, 1997)
  • Koulussa ja sodassa,1998. ISBN 951-26-4384-7 (Դպրոցում և պատերազմում, 1998)
  • Venäjän idea, 2001. ISBN 951-31-2108-9 (Ռուսաստանի գաղափարը, 2001)
  • Itsenäiseksi imperiumin kainalossa — mietteitä kansojen kohtalosta, 2004. ISBN 951-31-3181-5 (Դառնալ անկախ կայսրության ծոցում. մտորումներ ժողովուրդների ճակատագրի մասին, 2004)
  • Grannar: Frändskap och friktion. Söderström, 2008 ISBN 978-951-52-2571-9

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Finnish Ministers database
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Presidentti Mauno KoivistoOffice of the President of the Republic of Finland.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Presidentti Mauno Koivisto 1923–2017Office of the President of the Republic of Finland, 2017.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Presidentti Mauno Koivisto on kuollutYle, 2017.
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://www.tpk.fi/Public/default.aspx?contentid=361853&nodeid=44807&culture=fi-FIOffice of the President of the Republic of Finland, 2017.
  7. 7,0 7,1 7,2 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 29. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  8. 8,0 8,1 8,2 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 17. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  9. 9,0 9,1 9,2 9,3 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 27. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  10. 10,0 10,1 10,2 10,3 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 25. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  11. 11,0 11,1 11,2 11,3 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 21. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  12. 12,0 12,1 12,2 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 15. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  13. 13,0 13,1 13,2 13,3 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 11. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  14. 14,0 14,1 14,2 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 19. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  15. 15,0 15,1 15,2 15,3 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 23. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  16. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 488. — ISBN 978-951-37-7005-1
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 9. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  18. 18,0 18,1 18,2 Kahden presidenttikauden kunnia / Två presidentperioders heder (фин.): Mauno Koiviston kunniamerkit, Mauno Koivistos ordnar och utmärkelseteckenHämeenlinna: 2018. — P. 13. — 42 p. — ISBN 978-951-53-3708-5
  19. Tetri J. E. Kunniamerkkikirja (фин.)Helsinki: Ajatus Kirjat, 2003. — P. 74. — ISBN 951-9440-23-2
  20. http://web.jr56jajr60.fi/publichtml/wp-content/uploads/2018/Audio/JR_19860416.pdf
  21. 21,0 21,1 21,2 Presidentti Koiviston kunniamerkit näyttelyssä kansallisarkistossa (фин.)
  22. Helsingin Sanomat (фин.) / K. NiemiHelsinki: Sanoma Media Finland, 1994. — P. D10. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  23. https://www.instagram.com/utjeanjaures/p/Cbcf-ZPjRQc/?img_index=1
  24. «Бывший президент Мауно Койвисто празднует 90-летие». YLE. Արխիվացված է օրիգինալից 2018-01-04-ին. Վերցված է 2017-05-11-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. Койвисто отрицает роль КГБ в репатриации ингерманландских финнов // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 6 февраля 2011.(Ստուգված է 25 նոյեմբերի 2013)
  26. Президент подписала закон об отмене репатриации ингерманландцев // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 20 января 2011.(Ստուգված է 25 նոյեմբերի 2013)
  27. «Глава Еврокомиссии Юнкер: Койвисто будут помнить за его вклад в дело защиты свободы и демократии». YLE. Արխիվացված է օրիգինալից 2017-05-17-ին. Վերցված է 2017-05-14-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. «Эксперт: Койвисто знал о России гораздо больше прочих западных лидеров». YLE. Արխիվացված է օրիգինալից 2017-05-17-ին. Վերցված է 2017-05-14-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  29. «Саули Ниинистё: «Мауно Койвисто прожил исключительную жизнь»». YLE. Արխիվացված է օրիգինալից 2017-05-15-ին. Վերցված է 2017-05-14-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. «Харизматичный и скромный человек, на котором война оставила след - друзья и коллеги вспоминают Койвисто». YLE. Արխիվացված է օրիգինալից 2017-05-15-ին. Վերցված է 2017-05-14-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  31. «Eeva: президент Мауно Койвисто страдает болезнью Альцгеймера». YLE. Արխիվացված է օրիգինալից 2017-01-04-ին. Վերցված է 2017-01-02-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  32. «СМИ: экс-президент Койвисто переехал в приют для больных Альцгеймером». YLE. Արխիվացված է օրիգինալից 2017-03-23-ին. Վերցված է 2017-03-15-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  33. «Presidentti Mauno Koivisto 1923–2017» (ֆիններեն). Արխիվացված է օրիգինալից 2017-05-17-ին. Վերցված է 2017-05-11-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  34. «Для Мауно Койвисто будут организованы похороны с государственными почестями». YLE. Արխիվացված է օրիգինալից 2017-05-17-ին. Վերցված է 2017-05-14-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

  • Сто замечательных финнов. Калейдоскоп биографий = 100 suomalaista pienoiselämäkertaa venäjäksi / Ред. Тимо Вихавайнен (Timo Vihavainen); пер. с финск. И. М. Соломеща. — Хельсинки: Общество финской литературы (Suomalaisen Kirjallisuuden Seura), 2004. — 814 с. — ISBN 951-746-522-X. — Электронная версия (Ստուգված է 26 հունվարի 2009)

Արտաքին հղումներ