Մարտին Ռայլ

Մարտին Ռայլ
անգլ.՝ Martin Ryle
Ծնվել էսեպտեմբերի 27, 1918(1918-09-27)[1][2][3][…]
Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 14, 1984(1984-10-14)[2][3][4] (66 տարեկան)
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունաստղագետ, ֆիզիկոս, աստղաֆիզիկոս և հետազոտող
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Պաշտոն(ներ)Թագավորական աստղագետ
ԱնդամակցությունԼեոպոլդինա[5], Լոնդոնի թագավորական ընկերություն, Պապական գիտությունների ակադեմիա[6], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՔրայսթ Չյորչ, Թրինիթի քոլեջ, Բրեդֆիլդ Քոլիջ և Օքսֆորդի համալսարան[7]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8]
Գիտական ղեկավարՋոն Էշվորթ Ռաթքլիֆ
Եղել է գիտական ղեկավարՆիգել Հենբեստ, Հարրի վան դեր Լան[7], Փիթեր Մ․ Ռենտզեփիս[7], Էնդրյու Ստիվան Ուիլսոն[7], Գարեթ Ուին-Ուիլիամս[7], Փիթեր Լ․ Ռիդ[7], Գայ Գիբսոն Փուլի[7] և Peter Scheuer?[9]
Պարգևներ
ՀայրՋոհն Ռայլ[18]

Մարտին Ռայլ (անգլ.՝ Martin Ryle, սեպտեմբերի 27, 1918(1918-09-27)[1][2][3][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 14, 1984(1984-10-14)[2][3][4], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի աստղագետ, 1952 թվականից Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ Կրթությունն ստացել է Բրեդֆիլդ քոլեջում (Օքսֆորդ)։ 1959 թվականիցից՝ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են ռադիոաստղագիտությանը։ 1948 թվականին Գ․ Սմիթի հետ Կասիոպեա համաստեղությունում հայտնագործել են մետրային տիրույթի տիեզերական ռադիոճառագայթման հզոր աղբյուր։ Առաջիններից մեկն է արտագալակտիկ ռադիոաստղագիտությունը կիրառել կոսմոլոգիայի բնագավառում։ Հիմնարար նշանակություն ունեն Ռայլի հետազոտությունները գալակտիկաների ռադիոկառուցվածքի վերաբերյալ։ 1971 թվականից ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ։ 1974 թվականին Անտոնի Հյուիշ հետ միասին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, որը աստղագիտական հետազոտության համար տրված առաջին Նոբելյան մրցանակն էր[19]։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։